Օգոստոսի 12-ը ՄԱԿ-ը հռչակել է որպես Երիտասարդության միջազգային օր: Այդ կապակցությամբ «ՀՀ 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք» Հրազդանում նախատեսվում է իրականացնել մի շարք նախաձեռնություններ և միջոցառումներ։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամ» հայաստանյան ներկայացուցչության և Հրազդանի համայնքապետարանի համագործակցությամբ իրականացնում է առցանց հարցում: Նպատակն է կարևորել երիտասարդների ներգրավվածությունը և կարծիքը՝ այդ օրը կայանալիք միջոցառումները նրանց ցանկություններին, ժամանցային նախասիրություններին համապատասխան կազմակերպելու համար:

Հարցմանը մասնակցելու համար պետք է անցնել հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/c3tmXw8fmuXcfQqY9։

Սա հնարավորություն է հանդես գալու սեփական գաղափարներով կամ ընտրելու ներկայացված առաջարկներից մեկը կամ մի քանիսը, ինչպես նաև մասնակցելու միջոցառումների կազմակերպչական աշխատանքներին կամ անձամբ կազմակերպելու որևէ միջոցառում։

Հարցմանը հնարավոր է մասնակցել մինչև ս.թ. հունիսի 24-ը ներառյալ, ինչից հետո կամփոփվեն արդյունքները և կհրապարակվեն։