ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի փորձագիտական գնահատման խմբի ձևավորման նպատակով:
Փորձագիտական գնահատման խումբն իրականացնում է մրցութային հայտերի փորձագիտական գնահատումը:

Մրցույթին մասնակցել և խմբի կազմում ընդգրկվել կարող են երիտասարդներ, երիտասարդական աշխատողներ, երիտասարդական հասարակական կազմակերպությունների, ուսանողական խորհուրդների, նախաձեռնող խմբերի ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ շահագրգիռ անձինք, ովքեր ուղղակի և/կամ անուղղակի առնչվում են երիտասարդության ոլորտին և պետական քաղաքականությանը:

Ուշադրություն: Փորձագիտական գնահատման խմբի կազմում չեն կարող ընդգրկվել փորձագետներ 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաքի հայտատու քաղաքներից /համայնքներից (Մեծամոր, Ծաղկաձոր):

Փորձագետին ներկայացվող պահանջները՝

  • երիտասարդական ոլորտին առնչվող առնվազն 3 տարվա փորձառություն կամ երիտասարդական ոլորտում փորձագիտական գործունեության առնվազն 2 տարվա փորձառություն,
  • դաշտային հետազոտություններ իրականացնելու հմտություններ,
  • թիմային աշխատանքի և հաղորդակցման գերազանց հմտություններ,
  • միջազգային երիտասարդական ծրագրերում ընդգրկվածությունը կդիտարկվի առավելություն:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը`

  • Դիմում՝ ուղղված մրցութային հանձնաժողովի ղեկավարին (ձևը կցվում է),
  • Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն (pdf կամ jpg ֆորմատով),
  • Հայտադիմում (pdf կամ word ֆորմատով) (ձևը կցվում է),
  • Երաշխավորագիր-նամակ և/կամ մոտիվացիոն նամակ-հիմնավորում` փորձագիտական գնահատման խմբի աշխատանքներում ներգրավման վերաբերյալ (առավելագույնը 1 էջ, pdf կամ word ֆորմատով) (ձևը կցվում է),
  • Ամփոփ տեղեկանք վերջին 3 տարում երիտասարդական քաղաքականության ոլորտում իրականացրած գործունեության, փորձագիտական աշխատանքների, հասարակական ակտիվության, տեղական և միջազգային (եթե այդպիսիք առկա են) երիտասարդական ծրագրերում ընդգրկվածության վերաբերյալ (առավելագույնը 2 էջ, pdf կամ word ֆորմատով) (ձևը կցվում է):

Հայտերի ներկայացման ժամկետը և կարգը՝

Հայտերն ընդունվում են մինչև ս. թ հունիսի 25-ը, ժամը 24:00:

Ներկայացված պահանջներին բավարարող և հետաքրքրված անձինք կարող են իրենց հայտն ուղարկել youth@escs.am էլեկտրոնային փոստին՝ նամակի վերնագրում նշելով «փորձագիտական գնահատման խմբի անդամ/անուն,ազգանուն»:

Հայտի ստացման մասին հայտատուն կտեղեկացվի երկօրյա ժամկետում` պատասխան էլեկտրոնային նամակի միջոցով:
Մրցույթի արդյունքների մասին հայտատուն կտեղեկացվի մինչեւ 2022թ. հունիսի 30-ը:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Այն հայտերը, որոնք չեն համապատասխանի նշված պահանջներին, չեն դիտարկվի:

Հավելյալ տեղեկատվության համար զանգահարել` 010 599 641 հեռախոսահամարով: