ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և «Դի-Վի-Վի ինթերնեյշնալի» հայաստանյան գրասենյակը համատեղ հայտարարում են մրցույթ «Ոչ ֆորմալ լրացուցիչ և շարունակական կրթության (մեծահասակների կրթության) լավագույն մատակարար» անվանակարգում:

Մրցույթը կազմակերպվում է «ԿրթաԲԱՑ» արշավի շրջանակում՝ որպես կենտրոնական նախաձեռնություն:

Մասնակցության պայմաններ

Ինքնաառաջադրման հայտեր կարող են ներկայացնել ՀՀ-ում գործող և առնվազն 3 տարի լրացուցիչ ու շարունակական ոչ ֆորմալ կրթական ծրագրեր իրականացնող կառույցները, այդ թվում ՝ ՀԿ-ներ, հիմնադրամներ, մասնավոր կրթական կառույցներ, բուհական կենտրոններ և այլն:

Կառույցների կրթական ծրագրերից առնվազն 60%-ի շահառուները պետք է լինեն 18 տարեկանից բարձր անձինք:

Կառույցների գործունեությունը գնահատելիս կարևորվելու են հետևյալ չափանիշները.

  • Թիրախային խմբի կարիքներին համապատասխանող և հետադարձ կապի վրա հիմնվող ծրագրերի իրականացում,
  • կառույցի կրթական ենթակառուցվածքներ (այդ թվում՝ շենքային և կրթական պայմաններ՝ դասասենյակներ, արհեստանոցներ, սարքավորումներ, կայքէջ, տեղեկատվական գրքույկներ և այլն),
  • ուսումնական գործընթաց (այդ թվում՝ ուսումնական ծրագրերի առկայություն, որակյալ դասընթացավարների ներգրավում, գիտելիքի ստուգման մոտեցումներ, ձեռնարկներ և այլ ռեսուրսներ),
  • նորարարական լուծումների իրականացում,
  • համագործակցություն և ծրագրային ֆինանսավորում,
  • կառույցի ծառայությունների պահանջարկ և համայքում ճանաչելիություն:

Լավագույն մատակարարը կստանա ֆինանսավորում 500-900 եվրոյի չափով, որը կուղղվի առաջիկա մեկ տարում խոցելի շահառուների կրթության ծախսերին:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրանցել կից ինքնառաջադրման հայտը և ուղարկել tadevosyan@dvv-interanational.am և asryan@dvv-international.am էլ հասցեներին։

Հայտերի ներկայացումը կսկսվի 2022թ հունիսի 20-ից և կավարտվի 2022 թ. սեպտեմբերի 30-ին:

Հուլիսի 11-ին , ժամը 17:00 Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակը կազմակերպելու է առցանց տեղեկատվական հանդիպում բոլոր հետաքրքրված կառույցների համար: Հանդիպման հղում՝ https://us02web.zoom.us/j/9773654843; Meeting ID: 977 365 4843։

Մրցույթի հաղթողը կհայտարարվի նոյեմբեր ամսին կայանալիք գալա միջոցառման ժամանակ: