
Հայաստանի Հանրապետությունն ազգային տաղավարով կներկայանա 2020 թ. Վենետիկի ճարտարապետական 17-րդ միջազգային բիենալեին: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2019 թ. սեպտեմբերի 25-ի N 731-Ա/2 հրամանով Վենետիկի ճարտարապետական 17-րդ միջազգային բիենալեին մասնակցելու նպատակով հայկական տաղավարի հետ կապված աշխատանքները համակարգող է նշանակվել