Լուրեր
Մշտադիտարկվել են պետական աջակցությամբ վերականգնվող մի շարք հուշարձաններ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցներն այցելել են պետական բյուջեով նորոգվող և վերականգնվող մի շարք հուշարձաններ: Մասնագետները, մասնավորապես, տեղում քննարկել են ՀՀ Արագածոտնի մարզի «Ագարակ» պատմամշակութային արգելոցի, Փարպի գյուղի Ծիրանավոր (5-րդ դար) եկեղեցու, Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի

Քննարկվել են ուսուցիչների թափուր հաստիքների համալրման,  դասավանդման արդյունավետության վերաբերյալ մի շարք հարցեր

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ներկայացուցիչներին՝ հիմնադիր, գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և

Պետական բուհերի ռեկտորների հետ քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանն այսօր հանդիպել են ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարների հետ, որի ընթացքում քննարկվել են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի՝ բուհերին առնչվող հիմնական դրույթները

Սուրբ Սարգիս վանական համալիրը և Թարգմանչաց եկեղեցին վերականգնվում են

Կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 11-րդ արտագնա նիստը: Նիստն անցկացվել է Արագածոտնի մարզի Ուշի գյուղի Սուրբ Սարգիս վանական համալիրի (պետ. ցուցիչ՝ 2.108.1.3, հանրապետական նշանակության) և Արմավիրի մարզի Այգեշատ համայնքի Թարգմանչաց եկեղեցու (պետ.

Նախարարը Կառավարության նիստում ներկայացրել է նոր ուսումնական տարվան ընդառաջ իրականացված աշխատանքները

ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նոր ուսումնական տարվան ընդառաջ իրականացված աշխատանքները և ուսումնական հաստատությունների պատրաստվածության աստիճանը: Նախարարը տեղեկացրել է, որ այս տարի շարունակվելու են հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման աշխատանքները 3-րդ, 6-րդ, 8-րդ

Կստեղծվեն «Երերույք», «Հին Խնձորեսկ», «Բերդկունք ամրոց» և «Նորատուսի խաչքարեր» պատմամշակութային արգելոցներ. Կառավարության որոշումը

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել «Երերույք», «Հին Խնձորեսկ», «Բերդկունք ամրոց» և «Նորատուսի խաչքարեր» պատմամշակութային արգելոցներ ստեղծելու որոշման նախագիծը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նախարարը հիշեցրել է՝ նախորդ տարի հաստատվել է

Փոփոխություն հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման կարգում

ՀՀ կառավարության այսօրվա նիստում փոփոխություններ և լրացումներ են կատարվել հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման կարգում: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝

Լոռու մարզային գրադարանում իրականացվել են մի շարք ամառային ծրագրեր

Լոռու մարզային գրադարանում ամռան ամիսներին իրականացվել են 19 ծրագիր և 12 ցուցահանդես. այցելությունների թիվը կազմել է 27922, նոր ընթերցողների թիվը՝ 2087։ Ամռան ծրագրերի մեկնարկը տրվել է Երեխաների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումներով։ Գրադարանի աշխատակիցներն այցելել են Վանաձորի բժշկական կենտրոն

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

Օգոստոսի 29-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2093-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Երերույք», «Հին