Տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից աշակերտական խորհրդի հերթական նիստը, որը վարել է նախարար Ժաննա Անդրեասյանը: Նիստի մեկնարկից առաջ աշակերտական խորհրդի անդամներն այցելել են Հայաստանի պատմության թանգարան՝ ծանոթանալու «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ցուցադրությանը: ԿԳՄՍ
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր, անվանի խորեոգրաֆ, ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանին բազմամյա բեղուն գործունեության և պարարվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական
Հայաստանի բասկետբոլի հավաքականն աշխարհի 2027 թ. առաջնության նախընտրական փուլի շրջանակում նոյեմբերի 24-ին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կընդունի Ավստրիային: Հայ բասկետբոլիստները Գեորգի Ղազանչյանի գլխավորությամբ նոյեմբերի 15-ից ուսումնամարզական հավաք են անցկացնում Օլիմպավանում: Մարզչի գնահատմամբ՝ Հայաստանի հավաքականը մի շարք
Իսպանիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 21-22-ը Մադրիդի Կոմպլուտենս համալսարանում անցկացվել է օտարերկրյա համալսարաններում գործող հայագիտական կենտրոնների անդրանիկ համաժողովը: Համաժողովին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր
Հայ ըմբիշները շարունակում են հաջող մրցելույթները Երևանում ընթացող Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունում. մրցումային երկրորդ օրը՝ նոյեմբերի 21-ին, ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամները նվաճել են 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ: Առաջնության փոխչեմպիոնի կոչմանն արժանացել է հունահռոմեական ոճի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի, «Տերյան» մշակութային կենտրոնի, «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրի հետ համագործակցությամբ «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրում տեղի է ունեցել «Հայաստան-Վրաստան. 100% ձեռարվեստ» խորագրով ցուցադրությունը: Ցուցադրության բացմանը
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում այսօր նշվել է Ֆրանսերենի ուսուցիչների միջազգային օրը, որին ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Միջոցառումն անցկացրել է Ֆրանսերենի հայ ուսուցիչների ասոցիացիան՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ:
ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով անցկացվել են վերջին մրցումները՝ բազկամարտ և շախմատ մարզաձևերից: Դպրոցականների միջև բազկամարտի եզրափակիչ փուլի մրցումներն անցկացվել են Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի դահլիճում: Հանրապետական
ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների հաշվին կատարվել է վերաբաշխում՝ 1 մլրդ 670 մլն 974 հազար դրամ գումարի չափով: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և