Լուրեր
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակ. մեկնարկել է  հոբելյանական համերգների շարքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա են եղել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված հանդիսավոր համերգին, որով բացվել է հոբելյանական համերգների շարքը։ Համերգի հատուկ հյուրն էր

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի հանձնման արարողություն

Նախագահական նստավայրում կայացել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ

Մրցույթ՝ «Մասնագիտական վերապատրաստում 2025» գիտության ոլորտում

Մեկնարկել է «Մասնագիտական վերապատրաստում 2025» մրցույթը: Այն ուղղված է ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ ծրագիր իրականացնող գիտական կազմակերպությունների և բուհերի աշխատակիցների, այդ թվում՝ երիտասարդ գիտական կադրերի մանսագիտական որակավորման բարձրացմանը։

Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնը միջազգային փառատոնում արժանացել է դիպլոմի

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մասնակցել է «Նավրուզ» մասնագիտական թատրոնների միջազգային փառատոնին: Դուշանբեի Ս․ Աինիի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում բացման հանդիսավոր արարողությամբ տրվել է փառատոնի մեկնարկը։ Ներկա են

Արմավիրի մարզի Փարաքարի միջնակարգ դպրոցում կմեկնարկի «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մայիսի 19-ին Արմավիրի մարզի Փարաքարի միջնակարգ դպրոցում կմեկնարկի «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը: Ծրագրի հիմնական նպատակն է կամրջել թանգարաններն ու կրթական հաստատությունները, նպաստել արվեստի և կրթության միջև կապի ամրապնդմանը: «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագրի

Տեղի կունենա Հովհաննես Այվազովսկու «Ծովային տեսարան» ստեղծագործության վիրտուալ իրականության շնորհանդեսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Աջակցություն մշակութային ժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանը» դրամաշնորհային ծրագրի շրջանակում մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը, Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում տեղի կունենա Հովհաննես Այվազովսկու «Ծովային տեսարան» ստեղծագործության վիրտուալ իրականության շնորհանդեսը: Միջոցառման սկիզբը՝ ժամը 15:00:

Պարզաբանում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խստորեն դատապարտում է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում պատմության ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք՝ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի, որոշ ուսուցիչների, աշակերտների և ծնողների

Մեկնարկում են «Քույր դպրոցներ» ծրագրի 2025 թվականի միջոցառումները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ մեկնարկում են երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի 2025 թվականի միջոցառումները: Գարնանային շրջափուլի առաջին միջոցառումը տեղի կունենա մայիսի 14-ին՝ ժամը 14:00-ին,

Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է 2024-2025 ուստարվա դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների հաղթողներին

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր 1-ին կարգի դիպլոմներ է հանձնել 2024-2025 ուստարվա դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների հաղթողներին։ Նախարարը ողջունել է ներկաներին և շնորհավորել աշակերտներին հանրապետական առարկայական օլիմպիադաներում հաղթող ճանաչվելու առիթով: «Առարկայական օլիմպիադայում ունեցած հաջողությամբ,