ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրում 2025/2» մրցույթը, որին կարող են մասնակցել 3-5 անդամ ունեցող գիտական խմբերը՝ արտերկրից գիտնականի ղեկավարությամբ: Գիտական խմբերը պետք է ներկայացնեն հավակնոտ, մրցունակ, հեռանկարային, խոստումնալից ու իրագործելի նախագիծ, որի տևողությունը 60 ամիս է։
Խմբի ղեկավար կարող են լինել 1975 թ․ հունվարի 1-ից հետո ծնված, գիտական աստիճանը 2005 թ․ հունվարի 1-ից հետո ստացած այն անձինք, որոնք հայտերի առցանց ընդունման վերջնաժամկետին (2025 թվականի հուլիսի 31) նախորդող 4 տարվա ընթացքում գումարային 12 ամիս և ավելի չեն ուսումնառել կամ աշխատել ՀՀ-ում (բացառությամբ «Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում արտերկրի գիտնականների «PostDoc» ծրագիր 2023» շրջանակներում իրականացվող նախագծերի ղեկավարների)։
Խմբի մյուս անդամները կարող են լինել ինչպես ՀՀ քաղաքացիներ, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիներ, սակայն, նախագծի իրականացման ընթացքում թե՛ խմբի անդամները, թե՛ ղեկավարը պետք է բնակվեն ՀՀ-ում՝ հանդիսանալով ՀՀ քաղաքացի կամ ռեզիդենտ։
Մրցույթի մյուս մանրամասները՝ https://tinyurl.com/bdfcjh5w