Լուրեր
Ազգային ժողովը քննարկել է նախադպրոցական կրթական ծառայությունների լիցենզավորման հարցը

Ազգային ժողովի նիստում այսօր առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և ««Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Օրենսդրական փաթեթի նախագիծը ներկայացրել է

Տեղի կունենա առցանց հանդիպում՝ նվիրված «Հորիզոն Եվրոպա» ԵՄ նոր շրջանակային ծրագրին

Մայիսի 20-ին տեղի կունենա «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարությունների ԵՄ նոր շրջանակային ծրագրին նվիրված տեղեկատվական առցանց հանդիպում: Հանդիպման մասնակիցները տեղեկատվություն կստանան «Հորիզոն Եվրոպա» շրջանակային ծրագրի կառուցվածքի և նպատակների, ինչպես նաև «Մարի Սկլադովսկա-Կյուրի գործողություններ» (MSCA), «Եվրոպական

Դպրոցի տնօրենը կընտրվի կառավարման խորհրդի ձայների առնվազն երկու երրորդով. նոր նախագծի հանրային քննարկում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգում» փոփոխություն կատարելու մասին նախագիծ: Առաջարկվում է խմբագրել ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշման հավելվածը

ՀՖԿՍՊԻ-ում քննարկվել են բուհի միջազգային համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր աշխատանքային այցով եղել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում: ԿԳՄՍ փոխնախարարը և ՀՖԿՍՊԻ ռեկտոր Դավիթ Խիթարյանը քննարկել են բուհի միջազգային համագործակցությանը վերաբերող առանցքային հարցեր,

Հայաստանի հետազոտողները կարող են մասնակցել գերմանական «Green Hydrogen» մրցույթին

Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարությունը հայտարարել է «Green Hydrogen» խորագրով մրցույթ, որի շրջանակում գերմանական կողմից ներկայացվող հայտերում կարող են ընդգրկվել նաև հետազոտողներ ՀՀ գիտական կազմակերպություններից և բուհերից: Մրցույթի նպատակն է աջակցել գործընկեր երկրների հետ համագործակցության հաստատմանը, ինչպես նաև

Դպրոցները կստանան պետական դրամաշնորհ՝ անվտանգության պայմանների բարելավման համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի «Ապահով դպրոց» ծրագրի «Դպրոցների համալիր անվտանգության ապահովում» միջոցառման շրջանակում հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ: Մրցույթում հաղթող ճանաչված հանրակրթական ուսումնական հաստատությունները կստանան 23.722.000 ՀՀ դրամ դրամաշնորհ`

Բաց դռների օր՝ Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի օտարերկրյա դիմորդների համար

Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանը 2021 թ. մայիսի 23-ին օտարերկրյա դիմորդների համար իրականացնում է առցանց Բաց դռների օր: Միջոցառումը հասանելի է հետևյալ լեզուներով. ռուսերենով՝ https://openday.msu.ru/ru, անգլերենով՝ https://openday.msu.ru/en և չինարենով՝ https://openday.msu.ru/ch:

Քոլեջների և ուսումնարանների տնօրենների ընտրության կարգի փոփոխություն. հանրային քննարկում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգում փոփոխություն կատարելու մասին նախագիծ: Առաջարկվում են մի շարք էական խմբագրումներ` սկսած թափուր տեղի համալրման

Տավուշի մարզի աշակերտները ԿԳՄՍՆ-ում քննարկել են իրենց հուզող հարցերը

Այսօր ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում «Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ի և վերջինիս կողմից ՀՀ Տավուշի մարզի 6 գյուղական համայնքներում իրականացված «Աշակերտական խորհուրդների հիմնում՝ հանուն քաղաքացիական մասնակցության» ծրագրի մասնակիցների հետ: Հանդիպմանը ներկա էր ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ