Լուրեր
Քոլեջների և ուսումնարանների տնօրենների ընտրության կարգի փոփոխություն. հանրային քննարկում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգում փոփոխություն կատարելու մասին նախագիծ: Առաջարկվում են մի շարք էական խմբագրումներ` սկսած թափուր տեղի համալրման

Տավուշի մարզի աշակերտները ԿԳՄՍՆ-ում քննարկել են իրենց հուզող հարցերը

Այսօր ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում «Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ի և վերջինիս կողմից ՀՀ Տավուշի մարզի 6 գյուղական համայնքներում իրականացված «Աշակերտական խորհուրդների հիմնում՝ հանուն քաղաքացիական մասնակցության» ծրագրի մասնակիցների հետ: Հանդիպմանը ներկա էր ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ

Վաղ տարիքից երեխաների շրջանում սեր արթնացնել դեպի գիտությունը. ԱԺ նոր նախաձեռնությունը

Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ. դպրոցականների հանրապետական փուլի հաղթողներն այցելում են ՀՀ բուհեր և Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտներ՝ տեղում ծանոթանալու կրթական ծառայություններին և լաբորատորիաների գործունեությանը: Այսօր դպրոցականների

Գյումրիի Ակադեմիական վարժարանը կունենա հիմնանորոգված շենք

Գյումրի քաղաքի Ակադեմիական վարժարանը շուտով կունենա հիմնանորոգված շենք: Դպրոցի վերակառուցումն իրականացվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ՝ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում: Այդ նպատակով ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի

Աշխատել առանց սթրեսի և հուզմունքի. վեբինար ուսուցիչների համար

«Գլոբուս» կրթական նորարարական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնը հրավիրում է մասնակցելու «Սովորում ենք աշխատել առանց սթրեսի և հուզմունքի» անվճար վեբինարին: Այն նախատեսված է հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների և ուսուցիչների համար՝ հաշվի առնելով նրանց աշխատանքի առանձնահատկությունները։ Վեբինարը կանցկացվի մայիսի 18-ին՝ ժամը 18:00-ին

Գիտականի ու գեղարվեստականի զուգորդումը դպրոցում. երեք ուսուցիչների նոր նախաձեռնությունը

Ուսուցիչներ Զարուհի Պետրոսյանը, Աիդա Պետրոսյանը և Զավեն Պետրոսյանը ԿԳՄՍՆ-ի «Տարվա լավագույնները» մրցույթին ներկայացրել էին «Գիտականի ու գեղարվեստականի զուգորդումները» ծրագիրը՝ արժանանալով հաղթողի կոչմանը: Ծրագրի հեղինակները վստահեցնում են՝ նախագծի արդյունավետությունն ապացուցվել է համագործակցող ուսումնական հաստատություններում՝ Արթիկի թիվ 3 ավագ, թիվ

Մագիստրոսական ծրագիր՝ շրջակա միջավայրի կառավարում և կայուն զարգացում թեմայով

ՉԺՀ Տոնջիի Կայուն զարգացման շրջակա միջավայրի համալսարանն առաջարկում է մագիստրոսական ծրագիր շրջակա միջավայրի կառավարում և կայուն զարգացում թեմայով: Ծրագիրը ֆինանսավորում է ՉԺՀ առևտրի նախարարությունը: Ծրագիրն անգլերենով է, տևողությունը՝ 2021 թվականի սեպտեմբեր ամսից մինչև 2023 թվականի հուլիս ամիսը. մեկ տարի

«Կրթություն և կարիերա EXPO-2021» ցուցահանդեսին ներկայացել են ավելի քան 80 կրթօջախներ

«Yerervan EXPO» ցուցասրահում ապրիլի 28-30-ը տեղի է ունեցել է 20-րդ հոբելյանական միջազգային մասնագիտացված «Կրթություն և կարիերա EXPO-2021» ցուցահանդեսը, որն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Ցուցահանդեսին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տաղավարն այցելուների պակաս

Կառավարությունը հաստատել է ՀԱՊՀ-ի ռեկտորի ընտրության արդյունքները

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին համապատասխան` ՀՀ կառավարությունը հաստատել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Գոռ Պատվականի Վարդանյանի ընտրության արդյունքները: Նշենք, որ բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորն ընտրվում է