ՉԺՀ Տոնջիի Կայուն զարգացման շրջակա միջավայրի համալսարանն առաջարկում է մագիստրոսական ծրագիր շրջակա միջավայրի կառավարում և կայուն զարգացում թեմայով: Ծրագիրը ֆինանսավորում է ՉԺՀ առևտրի նախարարությունը:
Ծրագիրն անգլերենով է, տևողությունը՝ 2021 թվականի սեպտեմբեր ամսից մինչև 2023 թվականի հուլիս ամիսը. մեկ տարի նախատեսված է ուսման և մեկ տարի հետազոտական աշխատանքի համար: Կրթաթոշակը նախատեսում է մոտ 12 000 ԱՄՆ դոլար որպես ուսման վճար, մեկանգամյա գումարային հատկացում, կեցության ապահովում, ամենամսյա կրթաթոշակ, ՉԺՀ-ում բժշկական ապահովագրություն և երկկողմանի ավիատոմս:
Կից ներկայացված են Տոնջիի Կայուն զարգացման միջավայրի համալսարանի (IESD) հատկացրած կրթաթոշակի մասին տեղեկատվություն, ինչպես նաև պատասխանատու անձի կոնտակտային տվյալները:
Փաստաթղթերի ամբողջական փաթեթն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ ԿԳՄՍ նախարարություն (հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, հեռ.՝ 010599646):