Լուրեր
Տեղի է ունեցել գյուղատնտեսության ոլորտի որակավորումների շրջանակի մշակման աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Գյուղատնտեսություն» որակավորումների ոլորտային շրջանակի բնութագրերի մշակման աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը: Նիստը ղեկավարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: Աշխատանքային խմբում ներգրավված են ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի ազգային

Անվանական կրթաթոշակ՝ Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայի հաղթողներին

2021 թ. հունիսի 23-30-ը Ինդոնեզիայում առցանց անցկացված՝ դպրոցականների կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլի հաղթողներին ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հրամանով կտրամադրվի անվանական կրթաթոշակ: Ոսկե մեդալի է արժանացել ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Մանե Կուրղինյանը.

Վահրամ Դումանյան. «Այս տարվա վերապատրաստումը ևս բոլորին կհամախմբի համընդհանուր նպատակների շուրջ և կստեղծի զարգացման նոր հնարավորություններ»

Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը՝ առցանց ձևաչափով: Վերապատրաստման ծրագրի մեկնարկի կապակցությամբ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը շնորհավորել է սփյուռքահայ ուսուցիչներին՝ ընդգծելով. «Նախարարությունն առանձնահատուկ կարևորություն է տալիս սփյուռքի ուսուցիչների վերապատրաստմանը Հայաստան-սփյուռք համագործակցության համատեքստում և ձգտում է

Կառավարությունը հաստատել է ՀՀ ֆինանսական կրթման ծրագիրը

ՀՀ կառավարության՝ հուլիսի 22-ին կայացած նիստում գործադիրը հավանության է արժանացրել ՀՀ ֆինանսական կրթման ծրագրի և 2021-2025 թվականների գործողությունների պլանի նախագիծը: Որոշման ընդունումը պայմանավորված է յուրաքանչյուր հինգ տարին մեկ այն վերանայելու անհրաժեշտությամբ․

Հուլիսի 22-ից մեկնարկում է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը՝ առցանց ձևաչափով

Մեկամսյա դասընթացներին մասնակցելու են Ավստրալիայից մինչև ԱՄՆ սփյուռքում դասավանդող շուրջ 140 մանկավարժ՝ 370 դիմորդից: Դասընթացների մեկնարկը տրվելու է այսօր՝ ժամը 18.00-ին: 2019 թ.-ին վերապատրաստման ծրագիրը տեղի է ունեցել առկա ձևաչափով, որին մասնակցել է 60 ուսուցիչ,

Փոփոխվել է ուսուցիչների վերապատրաստման պայմանագրի ձևաչափը

ՀՀ կառավարության նիստում այսօր հավանության է արժանացել «Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգում» փոփոխություն և լրացում կատարելու մասին որոշման նախագիծը։ Ըստ այդմ՝ նախկինում ուսուցչի, ուսումնական հաստատության և

Մեկնարկել է շուրջ 7500 ուսուցիչների վերապատրաստման գործընթացը

ՀՀ դպրոցների շուրջ 7500 ուսուցիչների համար` ներառյալ Տավուշի մարզի դպրոցները, մեկնարկել են տեղեկատվական եռօրյա առցանց սեմինարներ, որոնք իրականացվում են «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում։ Սեմինարների նպատակն է ուսուցիչներին իրազեկել այն նոր փոփոխությունների մասին, որոնք վեց ուսումնական ոլորտների

ՀԱՊՀ ուսանողները պրակտիկա կանցնեն Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատում

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատը և Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը կնքել են համագործակցության հուշագիր: Համաձայնագիրը, որ ստորագրվել է մետալուրգի մասնագիտական տոնին, պոլտեխնիկական համալսարանի ուսանողներին հնարավորություն կտա գիտելիքները կատարելագործել Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատում,

Կիրականացվեն ուսուցիչների վերապատրաստման բարեփոխումներ. քննարկվել է նոր համակարգի փաստաթուղթը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում քննարկվել է «Հայաստանի պետական դպրոցներում ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) համակարգ և շրջանակ» քաղաքականության փաստաթղթի նախնական տարբերակը: Հանդիպմանը ներկա էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը,