Լուրեր
Կայացել է «Կրթության հիմքով տարկետում. երկխոսություն կրթության և բանակի միջև» խորագրով քննարկումը

Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների` EducationUSA հայաստանյան գրասենյակի «Կրթության հիմքով տարկետում․ երկխոսություն կրթության և բանակի միջև» խորագրով քննարկմանը շահառուներին տեղեկատվություն ու պարզաբանումներ են տրամադրվել այն իրավական ակտերի վերաբերյալ, որոնցով կարգավորվում է պարտադիր զինվորական ծառայությունից կրթության հիմքով տարկետում ստանալու գործընթացը։

Քննարկվել են դոկտորական կրթության բարեփոխումները Հայաստանում

Ծաղկաձորում կայացել է «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) եռօրյա աշխատաժողովը։ «Բարձրագույն կրթության երրորդ մակարդակի զարգացման հայեցակարգի և իրավական փաստաթղթերի մշակում» խորագրով աշխատաժողովն անցկացվել է Էրազմուս

Տեղական ժողովրդավարության դպրոցը՝ որոշումների կայացման մեջ երիտասարդների ներգրավվածության բարձրացման կարևոր դերակատար

«Համայնքների ֆինանսիստների միավորումն» ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «ՀաՄաՏեղ» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 15-ին Աղվերանում ազդարարել է «Տեղական ժողովրդավարության դպրոցի» ձևավորման մասին: Ծրագիրն իրականացվում է «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» ու «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ: «Տեղական ժողովրդավարության

Դպրոցական արձակուրդների ժամանակացույց

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլաններում սահմանվել են նաև դպրոցականների

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ֆրանսիացի բժիշկների պատվիրակությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Փարիզի հանրային աջակցության հիվանդանոցների պատվիրակությանը: Պատվիրակության կազմում են Փարիզի համալսարանական հիվանդանոցների գլխավոր տնօրեն Մարտին Հիրսչը, Հայ-ֆրանսիական առաջին գիտաբժշկական համաժողովի համակարգող Լևոն Խաչատրյանը, Փարիզի հանրային աջակցության

Հանրակրթական ուսհաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն հոկտեմբերի 20-ից նոյեմբերի  9-ը 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հրաման է ստորագրել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների անցկացման վերաբերյալ: Համաձայն հրամանի` ԿԳՄՍ նախարարության անձնակազմի կառավարման վարչությունը հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերը կընդունի 2021

Կենսաբանության միջազգային օլիմպիադան կանցկացվի Հայաստանում

Նախատեսվում է 2022 թ. կայանալիք Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադան անցկացնել Հայաստանում: Այդ առիթով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Կենսաբանության միջազգային օլիմպիադայի կազմկոմիտեի անդամներին՝ քննարկելու օլիմպիադայի նախապատրաստական և ընթացիկ հարցերը:

Հրապարակվել են կամավոր ատեստավորման արդյունքները. ուսուցիչները կստանան հավելավճար

ԿԳՄՍ նախարարությունն ամփոփել է սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագրի արդյունքները: Ուսուցչի կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ ներկայացրած 1372 ուսուցիչներից առարկայական գիտելիքի ստուգ

Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում ՂՀ արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով դեսպանին՝ Վահրամ Դումանյանը հայ-ղազախական