Լուրեր
ԿԳՄՍ նախարարությունը հորդորում է զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ որոշ ԶԼՄ-ներում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե դպրոցական աշնանային արձակուրդը երկարաձգվել է ևս երկու շաբաթով, չի համապատասխանում իրականությանը: Հանրությանը խնդրում ենք հետևել միայն ԿԳՄՍ նախարարության պաշտոնական լրահոսին. տեղեկատվության իսկությունն

Ատելության խոսքի դեմ պայքարում անհրաժեշտ է համախմբել միջազգային հանրության ջանքերը

Հոկտեմբերի 26-ին տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի գրասենյակի կողմից կազմակերպվող «Կրթության դերն ատելության խոսքի հաս­ցեագրման և դրա դեմ դիմակայունության ձևավորման մեջ» խորագրով համաշխար­հային նախարարական առցանց համաժողովը, որին զեկույցով հանդես է եկել ՀՀ կրթության,

Նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է «Անուշավան և Օֆիկ Աբրահամյան» հիմնադրամի ներկայացուցիչներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է «Անուշավան և Օֆիկ Աբրահամյան» բարեգործական կրթական հիմնադրամի պատվիրակությանը՝ տնօրեն Անուշավան Աբրահամյանի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Վահրամ

Հաստատվել են դպրոցականների 2021-2022 ուստարվա առարկայական օլիմպիադաների անցկացման ընթացակարգերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են դպրոցականների 2021-2022 ուսումնական տարվա «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Աստղագիտություն», «Կենսաբանություն», «Ինֆորմատիկա», «Քիմիա» և «Աշխարհագրություն» առարկաների օլիմպիադաների անցկացման ընթացակարգերը: Օլիմպիադաները կազմակերպվում են երեք փուլով՝ առաջին (դպրոցական), երկրորդ (մարզային) և

ՄԿՈՒ, բարձրագույն և հետբուհական ուսումնական հաստատությունները կանցնեն հեռավար ուսուցման, իսկ դպրոցական աշնանային արձակուրդը կերկարաձգվի մեկ շաբաթով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններին: Հիմք ընդունելով COVID-19 համավարակի տարածմամբ ՀՀ-ում ստեղծված համաճարակային իրավիճակը և վերջին օրերի ընթացքում հիվանդության կտրուկ աճի միտումը՝ համաճարակային

Հայաստանի ներկայացուցիչը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթող

Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 16-րդ օլիմպիադայի կազմկոմիտեն առցանց մրցանակաբաշխության ժամանակ հայտարարել է օլիմպիադայի հաղթողների անունները: Առաջին մրցանակակիր է դարձել Հայաստանը ներկայացնող 23-ամյա Ժաննա Խոջայանը, որը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մագիստրոսական ծրագրի 2-րդ կուրսի ուսանողուհի է: Նա սովորում է «Սինոփսիս Արմենիա»

Կայացել է Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի խորհրդի նիստը

Տեղի է ունեցել Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի (ԲԳՀԽ) LXXVII խորհրդի հերթական նիստը, որը հյուրընկալել և համակարգել է Հայաստանի Հանրապետությունը: Քովիդ-19 համավարակով պայմանավորված՝ նիստն անցկացվել է առցանց ձևաչափով, որը համանախագահել են Հայաստանի Հանրապետությունը՝ որպես հյուրընկալող երկիր, և Սլովենիայի Հանրապետությունը: Վերոնշյալ

Հավելյալ հատկացումներ՝ հեռավար կրթությանը և Վանաձորի բնագիտամաթեմատիկական հատուկ դպրոցին

ՀՀ կառավարության որոշմամբ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ 2021 թվականի բյուջեի տնտեսումների հաշվին գումար է հատկացվել Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտության առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցին և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին: Վերաբաշխված 29 մլն 915 հազար դրամից 7 մլն

Կընդլայնվի հայ-վրացական կրթական համագործակցությունը

Համաձայն ՀՀ վարչապետի որոշման՝ կրթության ոլորտում հայ-վրացական համագործակցության աշխատանքային խմբի հերթական հանդիպմանը մասնակցելու նպատակով ՀՀ պատվիրակությունը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորությամբ, մեկնել է Վրաստան (Թբիլիսի): Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Վրաստանի կրթության և գիտության