ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հրաման է ստորագրել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների անցկացման վերաբերյալ:

Համաձայն հրամանի` ԿԳՄՍ նախարարության անձնակազմի կառավարման վարչությունը հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերը կընդունի 2021 թ. հոկտեմբերի 20-ից նոյեմբերի 9-ը ներառյալ՝ ժամը 09:00-ից մինչև 17:00-ն (բացի շաբաթ և կիրակի օրերից):

Հավաստագրման քննությունների ժամանակացույցը կհաստատվի և սահմանված կարգով կհրապարակվի ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում:

Նշենք, որ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննություններին կարող են մասնակցել ԿԳՄՍ նախարաության կողմից երաշխավորված կազմակերպությունների վերապատրաստման դասընթացներին մասնակցած և համապատասխան վկայական ունեցող անձինք: