Լուրեր
Երևանում երկրորդ տարին անընդմեջ կանցկացվի «One Run» միջազգային կիսամարաթոնը

2024 թվականի մայիսի 19-ին Երևանը երկրորդ տարին անընդմեջ կդառնա աշխարհի ամենամասշտաբային կիսամարաթոններից մեկի՝ «One Run»-ի մի մասը։ Նախատեսվում է, որ կիսամարաթոնին ավելի քան 1000 երևանցիներ և հյուրեր կմասնակցեն։ Կիսամարաթոնին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ գրանցվելով

Իսպանիայի մշակույթի նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

Իսպանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ԻԹ մշակույթի նախարար Էռնեստ Ուրտասունի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև մշակութային կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր՝ երկուստեք հայտնելով համատեղ նախաձեռնությունների իրականացման պատրաստակամություն:

Հանդիպում՝ նվիրված Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության  պահպանմանը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային փորձագետ, Թեհրանի Շահիդ Բեհեշտի համալսարանի իրավագիտության պրոֆեսոր Ժանետ Բլեյքին: Հանդիպումը նվիրված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ իրականացված «ՀՀ Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության համայնքահեն գույքագրումը, փաստաթղթավորումը և

Սպորտի ոլորտում համագործակցության հուշագիր՝ ԿԳՄՍՆ-ի և Իսպանիայի կրթության, մասնագիտական ուսուցման և սպորտի նախարարության միջև

Իսպանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իսպանիայի կրթության, մասնագիտական ուսուցման և սպորտի նախարար Պիլար Ալեգրիայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իսպանիա երկկողմ կապերի ամրապնդման, համատեղ ծրագրերի իրականացման

Կանանց հզորացումն ավելի լավ աշխարհի գրավականներից մեկն է. Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Կանանց գլոբալ գագաթաժողովին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Մադրիդում մասնակցել է Կանանց 2024 թվականի գլոբալ գագաթաժողովին և հանդես եկել ելույթի խոսքով: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է Հայաստանի մասնակցությունը գագաթաժողովին, որի հիմքում կանանց

Ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ՝ պարաբազկամարտի Եվրոպայի առաջնությունից

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ այս օրերին Սլովակիայում մասնակցում է բազկամարտի Եվրոպայի 26-րդ առաջնությանը և արդեն իսկ գրանցել է տպավորիչ արդյունքներ: Մայիսի 8-ին մեր մարզիկները մրցանակային տեղեր են գրավել տարբեր սպորտային դասակարգումներում և քաշային կարգերում: Ֆիզիկական հաշմանդամություն ունեցող

ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Իսպանիայի ազգային գրադարանում պահվող հայերեն ձեռագրերին

Աշխատանքային այցով Մադրիդում գտնվող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իսպանիայի ազգային գրադարանի տնօրեն Օսկար Առոյո Օրտեգային։ Վերջինիս ուղեկցությամբ Ժաննա Անդրեասյանը շրջել է գրադարանում, ծանոթացել Իսպանիայի ազգային գրադարանի գործող ցուցահանդեսներին, ինչպես նաև գրադարանային ֆոնդին,

Ժաննա Անդրեասյանն այցելել է Մադրիդի Պրադո ազգային թանգարան

Իսպանիայի Թագավորություն աշխատանքային այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Մադրիդի Պրադո ազգային թանգարան և հանդիպել միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանսիսկո Տարդիո Բաեսայի հետ։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և

Փարիզ-2024. ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշները կմասնակցեն օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարին

Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները մայիսի 9-12-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կմասնակցեն Փարիզի Օլիմպիական խաղերի համար ըմբշամարտի վարկանիշային վերջին մրցաշարին: Վարկանիշային մրցաշարում Հայաստանը կունենա 7 ներկայացուցիչ: Հունահռոմեական ոճի ընտրանու կազմում մրցագորգ դուրս կգան և օլիմպիական ուղեգրի համար կպայքարեն