Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ այս օրերին Սլովակիայում մասնակցում է բազկամարտի Եվրոպայի 26-րդ առաջնությանը և արդեն իսկ գրանցել է տպավորիչ արդյունքներ:

Մայիսի 8-ին մեր մարզիկները մրցանակային տեղեր են գրավել տարբեր սպորտային դասակարգումներում և քաշային կարգերում:
Ֆիզիկական հաշմանդամություն ունեցող մարզիկներ, նստած՝
Սարգիս Հարությունյան - 55 կգ քաշային կարգ 1-ին տեղ։
Շահեն Բաբայան - 65 կգ քաշային կարգ 3-րդ տեղ։
Հովհաննես Ավանեսյան -75 կգ քաշային կարգ 2-րդ տեղ։

Ուղեղային կաթված ունեցող մարզիկներ նստած ՝
Վոլոդյա Բազեյան - 65 կգ քաշային կարգ 3-րդ տեղ։

ֆիզիկական հաշմանդամություն ունեցող մարզիկներ, կանգնած`
Նաիրա Մեսրոպյան + 65 կգ քաշային կարգում 1-ին տեղ:

14-23 տարեկան ֆիզիկական հաշմանդամություն ունեցող մարզիկներ, կանգնած`
Գուրգեն Անտոնյան - 65 կգ քաշային կարգ 1-ին տեղ։

Վերին վերջույթի ֆիզիկական հաշմանդամություն ունեցող մարզիկներ, կանգնած`
Սերոբ Աբրահամյան - 85 կգ քաշային կարգ 3-րդ տեղ։

Այսօր՝ մայիսի 9-ին, ին մեր մարզիկները աչքի են ընկել աջ ձեռքի մրցապայքարում՝ գրանցելով ուշագրավ արդյունքներ:
Ֆիզիկական հաշմանդամություն ունեցող մարզիկներ, նստած՝
Սարգիս Հարությունյան - 55 կգ քաշային կարգ 1-ին տեղ։
Շահեն Բաբայան - 65 կգ քաշային կարգ 2-րդ տեղ։
Հովհաննես Ավանեսյան -75 կգ քաշային կարգ 3-րդ տեղ։

Ուղեղային կաթված ունեցող մարզիկներ նստած ՝
Վոլոդյա Բազեյան - 65 կգ քաշային կարգ 2-րդ տեղ։

ֆիզիկական հաշմանդամություն ունեցող մարզիկներ, կանգնած`
Նաիրա Մեսրոպյան + 65 կգ քաշային կարգում 1-ին տեղ։

14-23 տարեկան ֆիզիկական հաշմանդամություն ունեցող մարզիկներ, կանգնած`
Գուրգեն Անտոնյան + 65 կգ քաշային կարգ 1-ին տեղ։

Հայաստանի ներկայացուցիչները հանդես են եկել մարզիչներ Ոսկան Մարգարյանի, Վարդան Ստեփանյանի և Հովհաննես Միրզոյանի ղեկավարությամբ: