Աշխատանքային այցով Մադրիդում գտնվող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իսպանիայի ազգային գրադարանի տնօրեն Օսկար Առոյո Օրտեգային։

Վերջինիս ուղեկցությամբ Ժաննա Անդրեասյանը շրջել է գրադարանում, ծանոթացել Իսպանիայի ազգային գրադարանի գործող ցուցահանդեսներին, ինչպես նաև գրադարանային ֆոնդին, որտեղ պահվում են նաև 17-րդ դարի հայերեն ձեռագրեր։

Նախարարը երկկողմ հանդիպման ընթացքում ներկայացրել է Մ Մաշտոցի անվան Մատենադարան գիտահետազոտական ինստիտուտի գործունեությունն ու հարուստ պատմական ժառանգությունը և փաստել, որ Մատենադարանը հին ձեռագրերի վերականգնման հարուստ փորձ ունի։ Կողմերը քննարկել են համատեղ ցուցահանդես կազմակերպելու, համագործակցության հուշագիր ստորագրելու հեռանկարները` փաստելով համատեղ ծրագրեր կյանքի կոչելու հաստատակամությունը։

Նախանշվել է գործընթացին տարբեր երկրների հայագիտական ամբիոնների ներկայացուցիչների ընդգրկելու կարևորությունը։