Մայիսի 28-ին ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Շողակաթ (նախկին Շորժա) - Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում, անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը, որին երկուական տարիքային խմբերում շուրջ 360 հեծանվորդ է մասնակցել:

40 կմ մրցատարածությունը տղամարդկանց առաջին տարիքային խմբում բոլորից արագ հաղթահարել են Պավել Ստեփանյանը, Սերգեյ Պողոսյանը և Անանիա Ոսկանյանը, իսկ կանանց առաջին տարիքային խմբում՝ Նարե Ղարիբյանը, Անի Սարգսյանը, Լիլիթ Հարությունյանը:

Տղամարդկանց երկրորդ տարիքային խմբի լավագույն եռյակում ընդգրկվել են Սամվել Հովհաննիսյանը, Վազգեն Ղուլիջանյանը և Արմեն Գևորգյանը, իսկ կանանց երկրորդ տարիքային խմբում՝ Ռուզաննա Հովասափյանը, Լիլիթ Արարատյանը և Սեդա Ազատյանը:

Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցների ամբողջական ցանկը կցվում է:

Տեղեկացնում ենք՝ մրցանակային տեղեր զբաղեցրած անձինք պետք է իրենց տվյալները սեղմ ժամկետում լրացնեն՝ համաձայն կցված ձևաչափի և ուղարկեն s.prazyan57@gmail.com էլեկտրոնային հասցեին:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ (010) 59-96-33, (010) 59-96-32: