ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ծրագրերի պլանավորման ավագ փորձագետ Սիմոն Բյոլերին, GIZ Հայաստանի պորտֆոլիոյի ղեկավար Լետիցիա Կարնեվալին և «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման (GGLD)» ծրագրի փորձագետ Լուսինե Ավալյանին: Հանդիպմանը ներկա է
Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին այցելել է Հայաստանի պատմության թանգարան: Նրան ուղեկցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ

Ազգային ժողովի նիստում այսօր առաջին ընթերցմամբ քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ նախագծով առաջարկվում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2023 թվականի մարտի 9-ին հայտարարել էր «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի հայաստանյան գրասենյակի մրցույթ: Մրցույթին հայտ էր ներկայացրել 3 կազմակերպություն՝ «Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական փառատոն» ՀԿ-ն, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը և

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել է 2023/2024 ուստարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների Երևանի և մարզերի քննական կենտրոնների ցանկը: Քննական կենտրոնները 40-ն են՝ 26-ը մարզերում, 14-ը՝ մայրաքաղաքում: ԵՐԵՎԱՆ 1) Երևանի թիվ 11 հիմնական դպրոց 2) Երևանի թիվ 14

Մայիսի 15-ից ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում մեկնարկել է միջազգային փառատոն, որը նվիրված է աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին: Հոբելյանական փառատոնը իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Սվերդլովսկի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի նախաձեռնությամբ, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի, Արամ Խաչատրյան տրիոյի հետ համատեղ։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մեկնարկում է Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնը։ Այն տեղի կունենա մայիսի 25-27-ը Գ․ Սունդուկյանի անվան ազգային-ակադեմիական թատրոնում։ Փառատոնը կմեկնարկի մայիսի 25-ին՝ ժամը 12:00-ին: Փառատոնին կմասնակցեն շուրջ 40

Երևանի թիվ 180 դպրոցն այսուհետ կրելու է 20-րդ դարի գրող, հրապարակախոս, գրականագետ, ազգային-հասարակական գործիչ Զապել Եսայանի անունը: Դպրոցի անվանակոչության հանդիսավոր արարողությանն այսօր մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամը Երևանի պետական համալսարանի հետ մայիսի 20-ին անցկացրել է «Հետազոտենք և բացահայտենք աշխարհը» խորագրով աշակերտական աշխատաժողովը: Աշխատաժողովին մասնակցել են ՀՀ դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտները։ Ողջույնի խոսքով