Լուրեր
Ռիմսկի-Կորսակովի տուն-թանգարանում կնշվի Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակը

2021 թվականի մայիսի 26-ին Սանկտ Պետերբուրգի՝ Ռիմսկի-Կորսակովի տուն-թանգարանում հատուկ ծրագրով կնշվի Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակը։ Միջոցառման շրջանակում ժամը 18:00-ին կցուցադրվի «Իրականացած երազանք» փաստագրական ֆիլմը, որը պատրաստել են Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի գիտաշխատողները. ֆիլմում ներկայացված են կոմպոզիտորի տուն-թանգարանի, ինչպես

«Հերիքնազ Գալստյան․ ակունքից՝ տիեզերք». նոր ցուցահանդես Ժողարվեստների թանգարանում

Երբ կինն արարում է ողջ մարդկության համար, երբ տիեզերքի հետ համատեղ ծնունդ է տալիս կատարելությանը՝ քանդակի միջով․․․ Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում բացվել է նոր ցուցահանդես՝ «Հերիքնազ Գալստյան․ ակունքից՝ տիեզերք» խորագրով: Ցուցահանդեսը կազմակերպվել է Թանգարանների միջազգային օրվան

Կֆինանսավորվի 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 6 դպրոց

2021 թվականին Գիտության կոմիտեի միջոցով կֆինանսավորեն 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 6 դպրոց: ՀՀ գիտության կոմիտեի նախագահի համապատասխան հրամանով հաստատվել են ՀՀ 2021 թ. պետական բյուջեից ֆինանսավորվելիք գիտական միջոցառումների ցանկը և

Հայ պատանիները Միջազգային գիտատեխնիկական փառատոնում (ISEF) զբաղեցրել են 4-րդ մրցանակային տեղը

«Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտներ Կարեն Ալեքսանյանը, Ռոբերտ Սիմոնյանն ու Դավիթ Գյուլամիրյանը (խմբի ղեկավար՝ Գրիգոր Աղաբաբյան) 2021 թ. մայիսի 3-ից 6-ն ընկած ժամանակահատվածում առցանց մասնակցել են ԱՄՆ-ում կայացած ISEF Regeneron փառատոնին` ներկայացնելով «Արհեստական քիթ» («Նեյրոցանցերի միջոցով հոտերի

ԵԽԽՎ պատվիրակությանը ներկայացվել է հայկական պատմամշակութային ժառանգությանը սպառնացող վտանգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերի զեկուցող Փոլ Գավանին և ԵԽԽՎ Միգրացիայի հանձնաժողովի քարտուղար Մարկ Նևիլին: Շեշտելով, որ հայ

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը մասնակցել է Մաչանենց մշակութային բերդաքաղաքի հռչակման արարողությանը

«Հայ միասնության խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպությունն Էջմիածնում «հիմնել է» Մաչանենց մշակութային բերդաքաղաքը։ Մայիսի 21-ին «Մաչանենց տուն» կենտրոնում տեղի է ունեցել բերդաքաղաքի հռչակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար

Հաստատվել են ասպիրանտուրայի անվճար տեղերը

ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է ասպիրանտուրայի ընդունելության 2021-2022 ուսումնական տարվա տեղերը: Բարձրագույն ուսումնական հաստատություններին կհատկացվի պետական կրթաթոշակով, ուսման վճարի փոխհատուցմամբ 151 առկա և 35 հեռակա ուսուցմամբ տեղ: Եվս 24 անվճար տեղ կհատկացվի միջպետական համաձայնագրերի շրջանակում` պետական կրթաթոշակի ձևով` ուսման

Գրական ցերեկույթ՝ «Ակնթարթներ Սաադիի և Իսահակյանի հետ»

Մայիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Ակնթարթներ Սաադիի և Իսահակյանի հետ» գրական ցերեկույթը՝ նվիրված պարսիկ մեծ բանաստեղծ Սաադիին և հայ մեծանուն բանաստեղծ Ավ. Իսահակյանի ստեղծագործություններում պարսկական գրականության անդրադարձին: Ցերեկույթը կազմակերպում է «Հայաստանի երիտասարդական ուսումնամշակութային

ԲՈԿ-ում քննարկում է տեղի ունեցել բարեփոխումների թեմայով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այցելել են Բարձրագույն որակավորման կոմիտե՝ ծանոթանալու ընթացիկ աշխատանքներին և քննարկելու ոլորտում բարեփոխումների հնարավոր տարբերակները։ ԲՈԿ-ի նախագահ Կարեն Քեռյանի և աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում ԿԳՄՍ