Լուրեր
Մեկնարկում է «Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագրի մասնակցության հայտերի ընդունումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ը 2023 թվականին նախատեսում է իրականացնել «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրը։ Ծրագրի նպատակն է ամրապնդել թատրոն-դպրոց կապը, նպաստել պատանիների մասնագիտական կողմնորոշմանը, ապահովել ոչ ֆորմալ գեղարվեստական կրթություն։

Զալցբուրգի համալսարանի հայագետ, պրոֆեսոր Յասմին Դում-Թրագուտին եռօրյա դասախոսությամբ հանդես կգա ԳՊՀ-ում

Գորիսի պետական համալսարանը «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում հյուրընկալել է Զալցբուրգի համալսարանի քրիստոնյա Արևելքի հետազոտությունների ինստիտուտի

Նոր համագործակցություն Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ծրագրերի պլանավորման ավագ փորձագետ Սիմոն Բյոլերին, GIZ Հայաստանի պորտֆոլիոյի ղեկավար Լետիցիա Կարնեվալին և «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման (GGLD)» ծրագրի փորձագետ Լուսինե Ավալյանին: Հանդիպմանը ներկա է

Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարը ծանոթացել է Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուներին

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին այցելել է Հայաստանի պատմության թանգարան: Նրան ուղեկցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ

Կհստակեցվի կրթության հիմքով զորակոչից տարկետման վարչարարությունը

Ազգային ժողովի նիստում այսօր առաջին ընթերցմամբ քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ նախագծով առաջարկվում

Հայտնի է «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի հաղթող կազմակերպությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2023 թվականի մարտի 9-ին հայտարարել էր «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի հայաստանյան գրասենյակի մրցույթ: Մրցույթին հայտ էր ներկայացրել 3 կազմակերպություն՝ «Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական փառատոն» ՀԿ-ն, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը և

Հաստատվել է միասնական քննությունների քննական կենտրոնների ցանկը

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել է 2023/2024 ուստարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների Երևանի և մարզերի քննական կենտրոնների ցանկը: Քննական կենտրոնները 40-ն են՝ 26-ը մարզերում, 14-ը՝ մայրաքաղաքում: ԵՐԵՎԱՆ 1) Երևանի թիվ 11 հիմնական դպրոց 2) Երևանի թիվ 14

ՌԴ-ում անցկացվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված միջազգային փառատոնը

Մայիսի 15-ից ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում մեկնարկել է միջազգային փառատոն, որը նվիրված է աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին: Հոբելյանական փառատոնը իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Սվերդլովսկի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի նախաձեռնությամբ, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի, Արամ Խաչատրյան տրիոյի հետ համատեղ։

Մեկնարկում է գրականության ամենամեծ պետական ծրագիրը. մայիսի 25-27-ը կանցկացվի Գրքի երևանյան միջազգային 6-րդ փառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մեկնարկում է Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնը։ Այն տեղի կունենա մայիսի 25-27-ը Գ․ Սունդուկյանի անվան ազգային-ակադեմիական թատրոնում։ Փառատոնը կմեկնարկի մայիսի 25-ին՝ ժամը 12:00-ին: Փառատոնին կմասնակցեն շուրջ 40