Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում տեղի է ունեցել «Փայտփորիկ» սոլֆեջոյի առաջին հանրապետական օլիմպիադայի արդյունքների ամփոփման և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

«Փայտփորիկ» սոլֆեջոյի առաջին հանրապետական օլիմպիադիան իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ: Միջոցառումը մեկնարկել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի «Զանգերի» համույթի համերգային ելույթով՝ Քնարիկ Բաբաջանյանի ղեկավարությամբ:

Ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը՝ ընդգծելով նախաձեռնության կարևորությունը: «Սա հրաշալի հնարավորություն է «Սոլֆեջո» առարկայի զարգացման համար: Այն հնարավորություն է տալիս հասկանալու, թե մեր երաժշտական դպրոցներում ինչպիսին է սոլֆեջոյի ուսուցման մակարդակը, ինչ մեթոդներով է ուսուցանվում, և ինչպես են այն ընկալում մեր երեխաները: Պետք է նկատի ունենալ, որ ոչ թե մեկ առարկայի, այլ, ընդհանրապես, երաժշտության մասին է խոսքը: Երկրորդ քայլով պետք է փորձենք հասկանալ՝ ինչ անել, որպեսզի այս առարկայի ուսուցումը դառնա ավելի մատչելի ու հետաքրքիր՝ ոլորտի մասնագետների հետ համապատասխան քննարկումներով»,- ասել է Դանիել Դանիելյանը: Նա շնորհավորել է մասնակիցներին՝ մաղթելով կանաչ ճանապարհ և նոր հաջողություններ, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել մանկավարժներին ու ծնողներին՝ սովորողներին մշտապես խրախուսելու համար:

Մինչ օլիմպիադայի հաղթողների պարգևատրման արարողությունը՝ գնահատանքի խոսքեր են հնչել մանկավարժներին և սոլֆեջոյի դասատուներին, օլիմպիադայում հաղթանակ կերտած աշակերտների մանկավարժներն արժանացել են պատվոգրերի:

«Փայտփորիկ» սոլֆեջոյի 1-ին հանրապետական օլիմպիադային մրցանակակիր աշակերտ ներկայացնելու համար պատվոգրով պարգևատրվել են՝

  • Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դասատուներ Քնարիկ Բաբաջանյանը, Քնարիկ Թորոսյանը, Նաիրա Գրիգորյանը,
  • Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի դասատու Ռուզաննա Շախկուլյանը,
  • Երևանի Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցի դասատու Հայկանուշ Հարությունյանը,
  • Երևանի Միքայել Մալունցյանի անվան արվեստի դպրոցի դասատու Գոհար Նազարյանը,
  • Երևանի Կոնստանտին Սարաջյանի անվան երաժշտական դպրոցի դասատու Ռուզաննա Պիպոյանը,
  • Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի դասատու Գայանե Կիրակոսյանը,
  • Հրազդանի Կոստան Զարյանի անվան արվեստի դպրոցի դասատու Անետա Վարդանյանը,
  • Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի դասատու Անահիտ Մկրտչյանը,
  • Նոյեմբերյանի Տիգրան Մանսուրյանի անվան երաժշտական դպրոցի դասատու Մարինե Նասիբյանը:

Օլիմպիադայի 1-րդ կարգի մրցանակակիրներն են՝

  • Էրիկ Ասատրյանը, Երևանի Ա. Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոց,
  • Լոռի Շատոյանը, Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց:

Օլիմպիադայի 2-րդ կարգի մրցանակակիրներն են՝

  • Դալար Չիչեան-Երևանի Ա. Տերտերյանի անվան արվեստի դպրոց,
  • Իռեն Վանյան-Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց,
  • Աննա Հեքեքյան-Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց:

Օլիմպիադայի 3-րդ կարգի մրցանակակակիրներն են՝

  • Արիաննա Ավագյանը-Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց,
  • Վլադիմիր Բարսամյանը-Չարենցավանի Ա. Խաչատրյանի անվան երաժշտական դպրոց,
  • Սուսաննա Ավագյանը-Նոյեմբերյանի Տ. Մանսուրյանի անվան երաժշտական դպրոց:

Օլիմպիադայի դափնեկիրներն են՝

  • Ռոբերտ Մարգարյանը, Երևանի Մ․ Մալունցյանի անվան արվեստի դպրոց,
  • Նարե Ջանոյանը, Երևանի Մ․ Մալունցյանի անվան արվեստի դպրոց,
  • Մարիա Գաբրիելյանը, Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց,
  • Ժանետ Խաչատրյանը, Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց,
  • Մանե Ենոքյանը, Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց,
  • Էլիզա Մարգարյանը, Երևանի Կ. Սարաջյանի անվան երաժշտական դպրոց,
  • Իննա Հարությունյանը, Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց,
  • Գոհար Ղազարյանը, Հրազդանի Կ. Զարյանի անվան արվեստի դպրոց:

ԿԳՄՍՆ-ի կողմից բոլոր մրցանակակիրները ստացել են նախարարության կողմից թողարկված Օհան Դուրյանի 100-ամյակին նվիրված՝ համաշխարհային դասական երաժշտության դուրյանական մեկնաբանության սկավառակների ժողովածուն:

Օլիմպիադայի Մեծ մրցանակի հաղթող չի ճանաչվել:

Օլիմպիադային մասնակցել են Երևանի և մարզերի 65 երաժշտական և արվեստի դպրոցների 211 7-րդ դասարանցիներ, որոնցից եզրափակիչ փուլ են անցել 39 դպրոցի 84 աշակերտներ: Մինչ օլիմպիադայի մեկնարկը՝ կազմակերպվել են սեմինար-խորհրդակցություններ, որոնց մասնակցել են Երևանի և ՀՀ մարզերի 200 դասատուներ և տնօրեններ: Կարևոր այդ հանդիպումները ստեղծել են նոր հարթակ՝ երաժշտական տեսության հարցերը միասնաբար քննարկելու, միմյանց ծանոթանալու, համատեղ ծրագրեր իրականացնելու համար: