Լուրեր
Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը. համերգաշար՝ «Աքսորի երգեր»

Հուլիսի 18-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համերգասրահում «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» ծրագրի շրջանակում տեղի կունենա «Աքսորի երգեր» խորագրով համերգաշար: Ելույթ կունենա «Նաղաշ» համույթը (Հասմիկ Բաղդասարյան` սոպրանո, Տաթևիկ Մովսեսյան` սոպրանո, Արփի Տեր-Պետրոսյան` ալտ, Տիգրան Հովհաննիսյան` դհոլ, Արամ Նիկողոսյան` ուդ, Էմմանուել Հովհաննիսյան`

Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակներին նվիրված հոբելյանական համերգ՝ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ՝ ս. թ. հուլիսի 14-ին` ժամը 20:30-ին, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղի կունենա հոբելյանական համերգ՝ նվիրված Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակներին: Միջոցառմանը ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային նվագախումբը

Նոր հեռանկարներ ոլորտի զարգացման համար. «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը և Հայաստանի դասական երաժշտության կոլեկտիվները ստորագրեցին համագործակցության հուշագիր

Հուլիսի 10-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը և Հայաստանի դասական երաժշտության կոլեկտիվները ստորագրեցին համագործակցության հուշագիր։ Արարողությանը մասնակցում էին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա

«Կախարդական սրինգ». ցուցադրության առանցքում Կոմիտաս Վարդապետի յոթ սրինգներից մեկն է

Կոմիտասի ծննդյան 150-ամյակին նվիրված կբացվի «Կախարդական սրինգ» խորագիրը կրող ցուցադրությունը: Կներկայացվեն երկու տասնյակ նվագարաններ՝ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ազգային նվագարանների հավաքածուից: Ցուցադրության առանցքում Կոմիտաս Վարդապետի յոթ սրինգներից մեկն է: Ազգային նվագարանների ժամանակավոր ցուցադրության հանդիսավոր բացումը տեղի կունենա հուլիսի

Կրթության ոլորտում հայ֊իսրայելական համագործակցության նոր հնարավորություններ. ԿԳՄՍ նախարարն ընդունել է Իսրայելի դեսպանին

Այսօր ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Իսրայելի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Էլիավ Բելոցերկովսկիի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը, ողջունելով դեսպանի գլխավորած պատվիրակությանը, ընդգծել է, որ այն համագործակցության ներուժը, որն առկա է երկու երկրների հարաբերություններում, այս պահին

Նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման առանցքում Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակի և ԿԳՄՍ միջև համագործակցությունն էր` Կայուն զարգացման նպատակների իրագործման համատեքստում։ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի

Հասմիկ Գրիգորյանի մենահամերգը նվիրվում է ՀՀ ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի հիշատակին

Հուլիսի 10-ին` ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա հայ անվանի երգչուհի, «Միջազգային օպերային մրցանակաբաշխության» 2019 թվականի «Լավագույն երգչուհի» անվանակարգում հաղթող ճանաչված Հասմիկ Գրիգորյանի (սոպրանո) մենահամերգը, որը նվիրվում է ՀՀ ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի

Կինոյի տաճար. ներկայացվեց Սերգեյ Փարաջանովի հանրահայտ «Նռան գույնը» ֆիլմի չօգտագործված կադրերով ինստալացիան

Սերգեյ Փարաջանովի 95-ամյակի կապակցությամբ «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում հուլիսի 8-ին, «Այրարատ» կինոթատրոնի նախասրահում ցուցադրվեց «Կինոյի տաճար» խորագրով ինստալացիան: Միջոցառմանը ներկա էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Ինստալացիան, որն առաջին անգամ ներկայացվել է Ռոտերդամի կինոփառատոնում, ընդգրկում

Կյանքից հեռացել է Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Սերգեյ Մաղալյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 2019 թվականի հուլիսի 8-ին, 71 տարեկան հասակում կյանքից հեռացել է Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Սերգեյ Մաղալյանը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն