Հուլիսի 10-ին` ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա հայ անվանի երգչուհի, «Միջազգային օպերային մրցանակաբաշխության» 2019 թվականի «Լավագույն երգչուհի» անվանակարգում հաղթող ճանաչված Հասմիկ Գրիգորյանի (սոպրանո) մենահամերգը, որը նվիրվում է ՀՀ ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի հիշատակին:

Համերգին կմասնակցեն թատրոնի սիմֆոնիկ նվագախումբն ու երգչախումբը: Դիրիժոր՝ ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյան: Խմբավար` Հրաչ Բորյան:

Ծրագրում՝ Ռիխարդ Շտրաուս, Պյոտր Չայկովսկի, Անտոնին Դվորժակ, Ջակոմո Պուչչինի, Արմեն Տիգրանյան:

Համերգը կանցկացվի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի նախաձեռնությամբ, ՀՀ Նախագահի և տիկին Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո: