Լուրեր
Գերմանական ակադեմիական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը՝ Արամ Խաչատրյան համերգասրահում

Նվագախումբը հիմնականում բաղկացած է իրավաբաններից և բժիշկներից, որոնք որպես երկրորդ մասնագիտություն զբաղվում են երաժշտությամբ։ Համբուրգի թավջութակահարների ակադեմիայի ուսանողները նվագախմբի հետ հանդես կգան որպես մենակատարներ: Մուտքն ազատ է:

Եվս 2 բրոնզե մեդալ` այս անգամ ինֆորմատիկա առարկայից

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում հուլիսի 23-ից 29-ն անցկացված CEOI2019 (Central European Olympiads in Informatics - Կենտրոնական Եվրոպայի Ինֆորմատիկայի Օլիմպիադա) ինֆորմատիկայի 26-րդ միջազգային օլիմպիադայում, որին մասնակցում էին 14 երկրների 55 աշակերտներ, հայկական թիմը նվաճել է 2 բրոնզե մեդալ։ Բրոնզե մեդալների են արժանացել «Քվանտ»

Հաստատվել են 2019-2020 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2019-2020 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները: Ուսումնական պլանը սահմանում է միջ­նա­կարգ կր­թու­­թյան բովան­դակության կառուցվածքը, հանրակրթական ուսումնական առա­ր­­կա­ներին հատկաց­վող

Հեծանվաշքերթ` Երևան-Մասիս

Հեծանվային ֆեդերացիան, Մասիսի զարգացման հիմնադրամի, Մասիսի երիտասարդական կենտրոնի ու Մասիսի ընտանեկան մարզահամալիրի հետ համատեղ՝ AFFA բարեգործական հիմնադրամի աջակցությամբ կազմակերպել է Tour de Masis 3 ավանդական հեծանվաշքերթը: Մեկնարկը տրվել է առավոտյան ժամը 09:00-ին, Հանրապետության հրապարակից: Հեծանվաշքերթին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի

Լոռու մարզն ունի զարմանալի մշակութային գանձարան. Արայիկ Խզմալյան

Այցի նպատակն էր ծանոթանալ մշակույթի ոլորտում առկա խնդիրներին, քննարկել ոլորտի ներկայացուցիչների շրջանում մշակութային քաղաքականության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման եղանակները, խթանել ստեղծագործական ծրագրերում արվեստագետների նախաձեռնողականությունն ու ընդգրկվածությունը։ Այցի շրջանակում Արայիկ Խզմալյանը և Դավիթ Դանիելյանը հանդիպել են մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և մարզպետարանի ներկայացուցիչների

Կանցկացվի «Սևան» 5-րդ միջազգային երաժշտական փառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Սևան» երիտասարդական ակումբ ՀԿ-ի նախաձեռնությամբ՝ օգոստոսի 3-ին, 1-ին հանրային լողափում և օգոստոսի 4-ին` Սևան քաղաքի «Գրենոբլի» հրապարակում կանցկացվի «Սևան» 5-րդ միջազգային երաժշտական փառատոնը: Առաջին օրը ելույթ կունենան ռոք, իսկ երկրորդ օրը ֆոլկ ժանրերում

Հավաստագրեր` սփյուռքահայ ուսուցիչներին

Շնորհավորելով ծրագրի մասնակիցներին` Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը հույս է հայտնել, որ ձեռք բերված կարողություններն ու հմտությունները կլինեն նպատակային. «Սա կարևոր է և´ մեզ, և´ ձեզ համար: Մենք ունենք ձեր

Ճանաչել սփյուռքի մասնագիտական ներուժն ու մասնակից դարձնել կրթական բարեփոխումներին. հանդիպում ԿԳՄՍ նախարարությունում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն այսօր ընդունել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի այս տարվա մասնակիցներին: Ողջունելով ուսուցիչներին` նախարարի տեղակալը նշել է, որ սփյուռքում կուտակված մասնագիտական ներուժի բացահայտումը կարևոր է ինչպես սփյուռքի, այնպես էլ Հայաստանի

Կհնչի Վերդիի «Օթելլո» օպերայի համերգային կատարումը

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ՝ հուլիսի 29-ին, ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Վերդիի «Օթելլո» 4 գործողությամբ օպերայի համերգային կատարումը: Դերերում՝ Արսեն Սողոմոնյան (Օթելլո), (տենոր, Ռուսաստան), Անտոն Զարաև (Յագո), (բարիտոն, Ռուսաստան), Հրաչուհի Բասենց (Դեզդեմոնա), (սոպրանո,Գերմանիա), Նարինե