Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում հուլիսի 23-ից 29-ն անցկացված CEOI2019 (Central European Olympiads in Informatics - Կենտրոնական Եվրոպայի Ինֆորմատիկայի Օլիմպիադա) ինֆորմատիկայի 26-րդ միջազգային օլիմպիադայում, որին մասնակցում էին 14 երկրների 55 աշակերտներ, հայկական թիմը նվաճել է 2 բրոնզե մեդալ։

Բրոնզե մեդալների են արժանացել «Քվանտ» վարժարանի աշակերտներ Սամվել Անդրեասյանը և Ալեքսանդր Աբելյանը։ 4 հոգանոց մեր թիմը ղեկավարում էր ԵՊՀ դասախոս Արմեն Անդրեասյանը։

Նշենք, որ CEOI միջազգային օլիմպիադան անցկացվում է 1994 թ․-ից։ Բոլոր մրցույթներն անցկացվում են երկու փուլերով, որոնցից յուրաքանչյուրում աշակերտները ծրագրավորման որևէ լեզվով կատարում են 3-ական առաջադրանքներ։ Մրցույթին կարող են մասնակցել առավելագույնը 4 աշակերտ յուրաքանչյուր երկրից՝ բացառությամբ ընդունող երկրից (8 աշակերտ)։ Մրցույթներն անց են կացվում IOI-ի (ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադա) ստանդարտներին համապատասխան։
Առջևում՝ Քիմիայի 51-րդ ու Աստղագիտության և աստղաֆիզիկայի 13-րդ օլիմպիադաներն են: