Լուրեր
Հայաստանի պետական ջազ նվագախումբը համերգներով հանդես կգա ՀՀ Տավուշի մարզում

Համերգները տեղի կունենան օգոստոսի 10-ին` ժամը 20:00-ին, Բերդ քաղաքում, «Մեղրի և հատապտուղների» փառատոնի շրջանակում: Օգոստոսի 11-ին, Իջևանի զորամասում՝ զինվորական անձնակազմի համար: Օգոստոսի 11-ին՝ ժամը 19:00-ին, Նոյեմբերյանի մշակույթի տանը: Օգոստոսի 12-ին՝ ժամը 18:00-ին, Հաղարծին վանական համալիրի բակում՝ «Հաղարծնի շաբաթ» փառատոնի շրջանակում:

Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Ֆրիդրիխ Սողոյանը

Ֆրիդրիխ Սողոյանը ծնվել է 1936 թ. հոկտեմբերի 2-ին, Լենինականում։ 1961 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Ստեղծել է դիմաքանդակներ և մոնումենտալ դեկորատիվ գործեր, որոնք առանձնանում են բնականությամբ, կերպարների ներկա ու հավերժ գոյության շեշտադրումով: Յուրովի մեկնաբանությամբ է ստեղծել Ստեփան Շահումյանի (1970

Երվանդ Ղազանչյանի հիշատակը հավերժ կմնա արվեստասեր հանրության սրտերում

Երվանդ Ղազանչյանը հայ արվեստագետների և մտավորականության ավագանու ամենաերևելի ներկայացուցիչներից էր, ում հագեցած ստեղծագործական կյանքը հայ բեմի տարեգրությունը հարստացրեց նշանակալի էջերով: Երվանդ Ղազանչյանը ծնվել է 1937 թվականի հունիսի 2-ին, Երևանում: 1953-58 թթ. սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Վարդան Աճեմյանի արվեստանոցում:

Մեդիագրագիտությունը` կրթական ծրագրի բաղադրիչ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը և նախարարի մամուլի քարտուղար Անժելա Կժդրյանն Աղվերանում հանդիպել են Մեդիագրագիտության ամառային դպրոցի ծրագրի մասնակից ուսուցիչներին։ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից կազմակերպված ծրագրում ընդգրկված էին 30 ուսուցիչներ Հայաստանի տարբեր

Թալին՝ ստեղծարար համայնք. քննարկվել է համայնքային խորհուրդներ ձևավորելու պիլոտային ծրագիրը

Քննարկման մասնակիցների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա նախանշվել են համայնքային խորհուրդների գործունեության նպատակները, ըստ որոնց անհրաժեշտ է յուրաքանչյուր մարզի, մեծ համայնքի համար մշակել մշակութային առանձին ծրագրեր։ «Համայնքային խորհրդի առաքելությունն ու նպատակն է համայնքապետարանների, քաղաքացիական հասարակության, գիտական, մշակույթի ոլորտների ներկայացուցիչների հետ խորհրդակցելով

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը շրջայց է կատարել մարզադպրոցներում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը, Ազգային ժողովի պատգամավոր, աշխարհի չեմպիոն, օլիմպիադայի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանի և Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Երևանի մի շարք մարզադպրոցներում` տեղում խնդիրներին և ընթացիկ աշխատանքներին

Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ հուլիսի 30-ին, 82 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանը: Նախարարությունն իր ցավակցությունն է հայտնում հարազատներին և նրա արվեստի երկրպագուներին:

Բրոնզե մեդալ` քիմիայի միջազգային օլիմպիադայում

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հուլիսի 21-ից 30-ն անցկացված Քիմիայի 51-րդ միջազգային օլիմպիադայում, որին մասնակցել են 80 երկրի շուրջ 300 աշակերտ, Հայաստանի թիմը նվաճել է 1 բրոնզե մեդալ և 2 գովասանագիր։ Բրոնզե մեդալ է նվաճել Երևանի «Հերացի» ավագ դպրոցի 12-րդ դասարանի

Գերմանական ակադեմիական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը՝ Արամ Խաչատրյան համերգասրահում

Նվագախումբը հիմնականում բաղկացած է իրավաբաններից և բժիշկներից, որոնք որպես երկրորդ մասնագիտություն զբաղվում են երաժշտությամբ։ Համբուրգի թավջութակահարների ակադեմիայի ուսանողները նվագախմբի հետ հանդես կգան որպես մենակատարներ: Մուտքն ազատ է: