Համերգները տեղի կունենան օգոստոսի 10-ին` ժամը 20:00-ին, Բերդ քաղաքում, «Մեղրի և հատապտուղների» փառատոնի շրջանակում: Օգոստոսի 11-ին, Իջևանի զորամասում՝ զինվորական անձնակազմի համար: Օգոստոսի 11-ին՝ ժամը 19:00-ին, Նոյեմբերյանի մշակույթի տանը: Օգոստոսի 12-ին՝ ժամը 18:00-ին, Հաղարծին վանական համալիրի բակում՝ «Հաղարծնի շաբաթ» փառատոնի շրջանակում:
Ջազ նվագախումբը մարզային համերգների ընթացքում կկատարի սիրված դասական և ժամանակակից ջազային ստեղծագործություններ:
Մենակատարներ՝ Կարինա Մելիքյան (վոկալ), Սոնա Վարպետյան (վոկալ), Գեորգի Բունեաթյան (վոկալ), Ավագ Մարգարյան (բլուլ զուռնա):
Մարզային հյուրախաղերի ընթացքում կայանալիք բոլոր համերգների մուտքն ազատ է:
Հայաստանի պետական ջազ նվագախումբը տարիներ շարունակ իրականացրել է մշակութային ապակենտրոնացման քաղաքականություն և բազմաթիվ շրջագայություններով հանդես է եկել մարզերում. մարզային հանդիսատեսը բազմիցս հայտնել է իր պատրաստակամությունը մասնակցելու և ընդգրկվելու ջազ նախագծերում։ Շրջագայությունները միտված են նաև ջազ երաժշտության ունկնդիրների ավելացմանը: