Լուրեր
«Այս հաղթանակի հաղորդած լիցքերը կփոխանցվեն մյուս ոլորտներ ևս». Վահրամ Դումանյանն ընդունել է Էլինա Դանիելյանին

Մարզաշխարհում գրանցվող յուրաքանչյուր հաղթանակ չափազանց կարևոր է հայ հասարակությանը դրական լիցքեր հաղորդելու և վստահություն ներշնչելու տեսանկյունից: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր գերատեսչությունում հանդիպել

Դասերը կլինեն առկա և ամենօրյա` համավարակի կանոնների խստիվ պահպանմամբ. ԿԳՄՍՆ

Սեպտեմբերի 1-ին հանրակրթական ուսումնական հաստատություններում դասերը սկսվելու են առկա եղանակով` համաճարակային կանոնների խստիվ պահպանմամբ: Ուսումնական առկա գործընթացը կուղեկցվի ՀՀ առողջապահության նախարարի 24-Ն հրամանով հաստատված կանոնների համաձայն: Ըստ այդմ` ուսումնական հաստատության տարածքում պարտադիր է դիմակ

Ամփոփվել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

22 երկրի 115 ուսուցիչ` Ավստրալիայից մինչև ԱՄՆ, այս տարի մասնակցել է սփյուռքահայ ուսուցիչների 2021 թվականի վերապատրաստման ծրագրին, որը կազմակերպել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Վերապատրաստումներն իրականացրել է «Ֆիչըր» ընկերությունը` «ՊրոԴեՖորմ» զարգացման մասնագիտացված հարթակի համագործակցությամբ:

Հուշագիր է կնքվել ԿԳՄՍՆ-ի և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր` ուղղված հոգեբանական տարրական աջակցության ոլորտում ուսուցիչների կարողությունների զարգացմանը: Փաստաթուղթը կնքվել է ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային

Որակավորման բարձրացման և առաջնային ծրագրեր՝ Վիետնամի Արտաքին առևտրի համալսարանից

Վիետնամի Արտաքին առևտրի համալսարանը (Foreign Trade University (FTU)) օտարերկրյա ուսանողների համար առաջարկում է որակավորման բարձրացման և առաջնային ծրագրեր անգլերենով։ Համալսարանի մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.english.ftu.edu.vn կայքից, իսկ դիմելու ժամկետների և

«Չէի պատկերացնում, որ այսքան հետաքրքիր է լինելու». ավարտվել է դպրոցականների ամառային ճամբարը

Զոհված, հաշմանդամություն ունեցող զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու անապահով բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան 3200 երեխա այս ամռանը հանգիստն անցկացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնած ճամբարներում: Հյուրընկալող 7 ճամբարները գործել են 20 օր տևողությամբ, 2 հերթափոխով՝ յուրաքանչյուրում՝ 1600 մասնակից։

Օգոստոսյան խորհրդակցությունները շարունակվել են Գեղարքունիքի, Կոտայքի և Արագածոտնի մարզերում

ՀՀ մարզերում շարունակվում են հանրակրթական ուսումնական հաստատությունների օգոստոսյան խորհրդակցությունները, որոնց նպատակն է նոր ուսումնական տարվան ընդառաջ տեղերում քննարկել ոլորտի խնդիրները: Օգոստոսի 23-ին Սևան քաղաքի Սուրեն Զաքարյանի անվան մշակույթի պալատում տեղի ունեցած Գեղարքունիքի և Կոտայքի մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների

Կարատեիստ Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների 48-րդ առաջնությունում Հայաստանի կարատեի հավաքականը նվաճել է մեկ բրոնզե մեդալ: Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում կայացած առաջնությունում Junior-76 կարգում երրորդ մրցանակին է արժանացել Ռոբերտ Հովհաննիսյանը: Նա մրցաշարում

18 մենթոր դպրոցները, որոնք սեպտեմբերից կիրականացնեն էլեկտրոնային դասեր

«E-school Armenia» նախագծի շրջանակում ընտրվել են 18 մենթոր դպրոցներ, որոնց ուսուցիչները սեպտեմբերից էլեկտրոնային դասեր են վարելու այն դպրոցների երեխաների համար, որոնցում առկա է առարկայական մասնագետների պակաս: Ծրագրի նպատակն է