Վիետնամի Արտաքին առևտրի համալսարանը (Foreign Trade University (FTU)) օտարերկրյա ուսանողների համար առաջարկում է որակավորման բարձրացման և առաջնային ծրագրեր անգլերենով։

Համալսարանի մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.english.ftu.edu.vn կայքից, իսկ դիմելու ժամկետների և այլ մանրամասների համար` կապվել admission@ftu.edu.vn էլեկտրոնային փոստի միջոցով։

Արտաքին առևտրի համալսարան ընդունման փաստաթղթերի, ինչպես նաև ծրագրերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը կցվում է:

Ծրագրի թեկնածուներն ամբողջական փաթեթը պետք է ներկայացնեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության international@escs.am էլեկտրոնային փոստի հասցեին: