Լուրեր
Նոր հեռանկարներ հայկական բռնցքամարտի զարգացման համար. Կարեն Գիլոյանն ընդունել է AIBA-ի նախագահին

Հայկական բռնցքամարտն ընթանում է զարգացման նոր ուղով: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (AIBA) նախագահ Ումար Կրեմլյովին: Աշխատանքային հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:

Tête-à-Tête (Դեմ-դիմաց) համերգաշարի չորրորդ համերգին կհնչի Շուբերտի ստեղծագործությունը

Հուլիսի 14-ի՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Tête-à-Tête (Դեմ-դիմաց) համերգաշարի չորրորդ համերգը: Համերգին կհնչի ռոմանտիզմի դարաշրջանի ականավոր կոմպոզիտոր Շուբերտի Ֆա մաժոր օկտետը: Այս կամերային համերգների յուրահատկությունն այն է, որ հանդիսատեսը նստում է բեմի վրա՝ անմիջապես

Կարեն Գիլոյան. «Միջազգային մրցաշարերի անցկացումը պետք է շարունակական լինի»

Հուլիսի 13-18-ը Երևանում կանցկացվեն Եվրոպայի բասկետբոլի կանանց մինչև 20 տարեկանների առաջնության չելենջ-մրցաշարի D ենթախմբի հանդիպումները։ Հայաստանի հավաքականի մրցակիցները տվյալ ենթախմբում Հունաստանը, Շվեյցարիան, Ուկրաինան և Ալբանիան են: Այսօր ՀՀ կրթության,

Հայտարարվում է «Լավագույն գրադարան» խորագրով մրցույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Հայկական գրադարանային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ «Լավագույն գրադարան» անվանակարգում: «Լավագույն գրադարան» մրցույթի նպատակն է գրադարանների հանրայնացումը, լավագույն աշխատանքների խրախուսումը, գրադարանի և գրադարանավարի դերի կարևորումը, գրադարանային ոլորտի զարգացման խթանումը,

Կրթաթոշակ` Մենդելեևյան 55-րդ միջազգային օլիմպիադայի մեդալակիրներին

2021 թ. ապրիլի 20-26-ը կայացած «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 55-րդ միջազգային օլիմպիադայում մրցանակային տեղեր գրաված աշակերտները կստանան անվանական կրթաթոշակ: ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Հայկ Աղեկյանը և «Քվանտ» վարժարանի 10-րդ դասարանի աշակերտ Լեոնիդ Ասատրյանն առցանց եղանակով

Փաշիկ Ալավերդյան. «Նոր մարզագույքը կնպաստի ավելի բարձր արդյունքներ գրանցելուն»

Հայաստանի ծանրամարտի հավաքական թիմերի մարզումներն այսուհետ կանցկացվեն Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) չափանիշներին համապատասխան մարզագույքով: IWF-ի կողմից Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի համար արտոնագրված «Eleiko» ապրանքանիշի մարզագույքը (1 մրցումային հարթակ և 20 ծանրաձողի լրակազմ՝ 10-ական տղամարդկանց և կանանց

«Միներվա» ծրագիրը՝ ՀՊՏՀ-ի ուշադրության կենտրոնում

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի է ունեցել ԵՄ «Էրազմուս+» ՀԳ2 նախագծի «Միներվա» ծրագրի վերաբերյալ («Հետազոտությունների կառավարման և բաց գիտության կարողությունների հզորացումը Մոլդովայի և Հայաստանի բուհերում») աշխատանքային խորհրդակցություն՝ համալսարանի ստորաբաժանումների մասնակցությամբ: Հանդիպմանը ներկայացվել

Մեկնարկում է սփյուռքում մանկավարժների վերապատրաստման ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2021 թ. շարունակում է սփյուռքում գործող հայկական ու հայկական բաղադրիչով ուսումնական հաստատություններում (պետական և ոչ պետական վարժարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, լրացուցիչ կրթության հաստատություններ, մեկօրյա կրթօջախներ, մշակութային կենտրոններ և այլն) մանկավարժների վերապատրաստման ծրագիրը: Վերապատրաստման