Լուրեր
Չարենցի ձեռագրերի վերադարձը. տրվել է «Մասնավորից` պետություն» նախաձեռնության մեկնարկը

Նոյեմբերի 27-ը հայ ժողովրդի սիրելի գրող, հրատարակիչ, հասարակական-մշակութային գործիչ Եղիշե Չարենցի հիշատակի օրն էր։ Եղիշե Չարենցի տուն-թանգարանը, բանաստեղծի մահվան 84-րդ տարելիցի շրջանակում և Չարենցի 125-ամյա հոբելյանին ընդառաջ, հանդես է եկել «Մասնավորից` պետություն» մշակութապահպան նախաձեռնությամբ։ Մինչ նախաձեռնության մեկնարկը տեղի

Ոսկե և արծաթե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայում

Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմն արժանացել է մեկ ոսկե, մեկ արծաթե մեդալների և երկու գովասանագրի։ Օլիմպիադան, որի կազմակերպիչ երկիրն էր Կոլումբիան, առցանց ձևաչափով անցկացվել է նոյեմբերի 14-21-ը։ Օլիմպիադային մասնակցել

«Չան-Ցուկերբերգ նախաձեռնություն» հիմնադրամի դրամաշնորհ՝ հայ գիտնականներին

ՀՀ ԳԱԱ Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի ներկայացրած «Նախկին խորհրդային երկրների համար կենսաբժշկական պատկերավորման ցանցի ստեղծում» ծրագիրն արժանացել է «Չան-Ցուկերբերգ նախաձեռնություն» հիմնադրամի դրամաշնորհի: Ծրագրի ղեկավարը ՀՀ ԳԱԱ Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի խորհրդատու, Ջորջ Վաշինգտոն համալսարանի (ԱՄՆ) բժշկական ֆակուլտետի

Փոխըմբռնման հուշագիր՝ ԿԳՄՍՆ-ի և Ֆրանսիայի հայկական հիմնադրամի միջև

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Ֆրանսիայի հայկական հիմնադրամի միջև այսօր կնքվել է ագրոտնտեսական կրթության, մասնագիտական ուսուցման և գիտելիքների տարածման բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և Ֆրանսիայի հայկական

Պետական ծրագրերով աշխատանքներ են ընթանում շուրջ 100 կրթական հաստատություններում

ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված է առաջիկա 5 տարիներին իրականացնել 300 դպրոցի և 500 նախադպրոցական հաստատության հիմնանորոգում, վերանորոգում և կառուցում: Ներկայում պետական տարբեր ծրագրերով շուրջ 100 կրթական հաստատություններում ընթանում են նախագծման, նորոգման և կառուցապատման աշխատանքներ:

«Պահե՛ք ակնթարթը, մաե՛ստրո». համերգային երեկո՝ նվիրված Թարիվերդիևի 90-ամյակին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Արամ Խաչատրյան համերգասրահում կազմակերպել է համերգային երեկո՝ նվիրված կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիևի 90-ամյակին: Միջոցառումը կկայանա նոյեմբերի 27-ին՝ ժամը 19:00-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ. այն կրում է «Պահե՛ք ակնթարթը, մաե՛ստրո» խորագիրը: Համերգին կհնչեն

«Մեր երազանքների ապագան». նամականիշների պատկերազարդման մրցույթ

2022 թվականին ՄԱԿ-ը կնշի Հայաստանում իր գործունեության 30-ամյակը: Այդ կապակցությամբ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «ՀայՓոստ»-ի հետ հայտարարում է «Մեր երազանքների ապագան» թեմայով նամականիշների պատկերազարդման

Սոցիալական նշանակության նախագծերի մրցույթ երիտասարդների համար

ՌԴ Ա. Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ​​ինստիտուտն ազգային-ռուսական (սլավոնական) բուհերի հետ անցկացնում է Սոցիալական նշանակության նախագծերի մրցույթ։ Մրցույթի առանձնահատկությունն այն է, որ դրան կարող են մասնակցել միայն արդեն իսկ իրականացված նախագծերը. դրանք պետք է սկսված լինեն