ՌԴ Ա. Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ​​ինստիտուտն ազգային-ռուսական (սլավոնական) բուհերի հետ անցկացնում է Սոցիալական նշանակության նախագծերի մրցույթ։

Մրցույթի առանձնահատկությունն այն է, որ դրան կարող են մասնակցել միայն արդեն իսկ իրականացված նախագծերը. դրանք պետք է սկսված լինեն 2020 թվականի հունվարի 1-ից և ավարտված մինչև 2021 թվականի դեկտեմբերի 1-ը, ինչպես նաև դրանք պետք է լինեն կոլեկտիվ խմբերով կյանքի կոչված:

Մրցույթին մասնակցության պահանջներն են՝

  • 18-ից 35 տարեկան երիտասարդներ,
  • միջին մասնագիտական ​​ուսումնական հաստատությունների և բուհերի ուսանողներ, ասպիրանտներ, մանկավարժներ, գիտնականներ, երիտասարդ մասնագետներ,
  • երիտասարդական խմբեր հետևյալ 4 երկրներից՝ Հայաստանից, Բելառուսից, Ղրղզստանից, Տաջիկստանից:

Հայտերն ընդունվում են մինչև դեկտեմբերի 8-ը ներառյալ՝ հետևյալ հղմամբ https://forms.gle/NWZm5QQqj8HzB1oS8: Մանրամասներին կարելի է ծանոթանալ կից փաթեթում: