2022 թվականին ՄԱԿ-ը կնշի Հայաստանում իր գործունեության 30-ամյակը:

Այդ կապակցությամբ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «ՀայՓոստ»-ի հետ հայտարարում է «Մեր երազանքների ապագան» թեմայով նամականիշների պատկերազարդման մրցույթ:

Այն նախատեսված է երեխաների և արվեստի ոլորտի ուսանողների համար, որոնք պետք է ներկայացնեն նամականիշի դիզայն՝ «Մեր երազանքների ապագան» թեմայով։

Մրցույթի պայմաններն են.

  • Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանում բնակվող մինչև 18 տարեկան բոլոր երեխաները,
  • Մրցույթին կարող են մասնակցել 18 տարեկանից բարձր, Հայաստանում բնակվող, արվեստի ուղղությամբ մասնագիտացած ուսումնական հաստատությունների ուսանողները,
  • Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել մեկ նկար (դիզայն),
  • Մասնակիցները երաշխավորում են, որ իրենք են ներկայացված աշխատանքների հեղինակները (հեղինակային իրավունքների խախտում հայտնաբերելու դեպքում մասնակիցը կորակազրկվի):

Մրցույթը մեկնարկում է հայտարարության հրապարակման օրը՝ նոյեմբերի 26-ին. հայտերի ընդունման վերջնաժամկետն է դեկտեմբերի 12-ը: Հայտերը պետք է ուղարկել stampcontest30@gmail.com էլ. հասցեին` «թեմա» բաժնում նշելով անուն-ազգանունը, տարիքը, դպրոցը։

Հայտը պետք է պարունակի հետևյալ փաստաթղթերից յուրաքանչյուրը՝

1. նամականիշի դիզայնի բարձր որակի լուսանկար՝ JPEG կամ PNG ձևաչափով,

2. մասնակցի անձը հաստատող փաստաթղթի էլեկտրոնային պատճեն,

3. մասնակցի լուսանկար,

4. կոնտակտային հեռախոսահամար (երեխաների դեպքում՝ ծնողի կամ օրինական խնամակալի անուն-ազգանուն),

5. երեխաների հեղինակած նյութի/նյութերի հեղինակային իրավունքի մասնակի տրամադրման լրացված ձևաթուղթ:

Ոչ ամբողջական հայտադիմումները չեն դիտարկվի: Մրցույթի հաղթողներին կորոշի ներգրավված գործընկերներից և արվեստի ոլորտում հանրաճանաչ ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովը:

Մրցույթը հաղթողի ներկայացրած դիզայնով կտպագրվի նամականիշ՝ նվիրված Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության 30-ամյակին, իսկ հաղթողը կմասնակցի նամականիշի մարման հանդիսավոր արարողությանը:

Մրցույթի առաջին հինգ տեղերը գրաված մասնակիցները կստանան նվերներ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից:

Մասնակիցներին խնդրում ենք 3 տարի պահպանել օրիգինալ աշխատանքները կամ տրամադրել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին՝ առաջիկայում կազմակերպվող ցուցահանդեսին ներկայացնելու նպատակով: