Լուրեր
Քննարկում՝ «Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրի (Վարդաշենի) վերակազմավորման հնարավոր ուղղությունները» թեմայով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Արդարադատության նախարարությունն անցկացրել է Անչափահասների արդարադատության միջգերատեսչական խորհրդի նիստ` «Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրի (Վարդաշենի) վերակազմավորման հնարավոր ուղղությունները» թեմայով: Նիստը նախագահել է Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Նիստին

Կին ռեժիսորների դեբյուտներ

Կանանց միջազգային տոնի առթիվ Հայաստանի ազգային կինոկենտրոնը և «Մոսկվա» կինոթատրոնը կինոյի բոլոր երկրպագուներին հրավիրում են՝ դիտելու կին ռեժիսորների ստեղծած լավագույն ֆիլմերի ընտրանին: Ֆիլմերը ստեղծվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Մարտի 8-ին՝ ժամը 15:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի

Հայաստանը պատվավոր հյուրի կարգավիճակով կներկայանա «Շարժայի ժառանգության օրեր» փառատոնին

Մարտի 10-28-ը Արաբական Միացյալ էմիրություններում կանցկացվի «Շարժայի ժառանգության օրեր» ամենամյա փառատոնը, որին Հայաստանը պատվավոր հյուրի կարգավիճակով կմասնակցի առանձին տաղավարով։ «Շարժայի ժառանգության օրեր» 19-րդ թողարկման միջոցառմանը մասնակցելու, կազմակերպական աշխատանքներ

«ԳիտՍԵՐունդ»-ը մեկ հարկի ներքո է միավորել Հայաստանի բոլոր մարզերի շուրջ 300 ուսուցչի

Հայաստանի ամերիկյան համալսարանում այսօր մեկնարկել է «Ակտիվ ուսումնառությունը ԳիտՍԵՐունդի հետ» խորագրով ուսուցչական համաժողովը: Երկօրյա համաժողովը մեկ հարկի ներքո է միավորել Հայաստանի բոլոր մարզերի շուրջ 300 ուսուցչի, որոնք կդիտարկեն «ԳիտՍԵՐունդ»-ի ուսուցչական աշխատարանները, ծրագրի ռեսուրսներով դասավանդվող դասերը, կմասնակցեն «ԳիտՍԵՐունդ» թվային հարթակին

Քննարկվել են հայ-իտալական մշակութային ժառանգության ոլորտում համագործակցության նոր ծրագրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը, մշակութային ժառանգության և

Մրցույթ՝ «Կհառնե մշուշից – նաիրյան ոգին» խորագրով՝ Չարենցի 125-ամյակի առթիվ

Տարին չարենցյան է. լրանում է հայ մեծանուն գրողի ծննդյան 125-ամյակը: Այս կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու Ե. Չարենցի տուն-թանգարանը հայտարարում են մրցույթ 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների համար: Մրցույթի նպատակն է հայ

Քննարկում՝ բնագիտամաթեմատիկական (ԲՏՃՄ) առարկաների ուսուցման բարելավման նպատակով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի հրավիրած աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկվել են հանրակրթական ծրագրերում ԲՏՃՄ (բնագիտություն, ՏՀՏ, ճարտարագիտություն, մաթեմատիկա) ուղղության զագացման խնդիրները: Հանդիպմանը մասնակցել են ՏՀՏ և ԲՏՃՄ ոլորտում կրթական ծրագրեր իրականացնող առաջատար կազմակերպություններ: Ժ.

Փոփոխություններ ավարտական քննությունների և դասարանից դասարան փոխադրման կարգում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով փոփոխություններ են կատարվել սովորողների ամփոփիչ ստուգման, փոխադրման և ավարտման կարգում։ Փոխադրում՝ դասարանից դասարան 1-ին դասարանում սովորողը փոխադրվում է հաջորդ

Քննարկվել են Որակավորումների ազգային շրջանակի ինքնահավաստագրման գործընթացին առնչվող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) և Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Որակավորումների ազգային շրջանակի ինքնահավաստագրման գործընթացի մեկնարկի հետ