Լուրեր
Վահրամ Դումանյանի հիշատակի խոսքը Սուրեն Չանչուրյանի 85-ամյակի կապակցությամբ

Այսօր լրանում է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, պարարվեստի նվիրյալ Սուրեն Չանչուրյանի 85-ամյակը: Սուրեն Չանչուրյանը մի գործիչ էր, որն իր ողջ գիտակցական կյանքը նվիրել էր պարարվեստին և, ըստ էության, անքակտելի կապերով

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն է

ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման պահանջներին համապատասխան՝ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով կարող են դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ 2022 թվականի հոկտեմբերի

Կյանքից հեռացել է  թարգմանիչ, լրագրող, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության խմբագիր Հովհաննես Այվազյանը

Սեպտեմբերի 23-ին 72 տարեկանում կյանքից հեռացել է թարգմանիչ, լրագրող, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության խմբագիր Հովհաննես Այվազյանը: Հովհաննես Այվազյանը ծնվել է 1950 թվականի մարտի 3-ին Սիղնաղի շրջանի Սաքոբո գյուղում (Վրաստան): Սովորել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում,

Հայազգի առաջին տիեզերագնաց Ջեյմս Բաղյանը կրծքանշանները նվիրաբերել է Հայաստանի պատմության թանգարանին

Հայաստանի պատմության թանգարանը հյուրընկալել է հայազգի առաջին տիեզերագնաց, ամերիկահայ ինժեներ, մարզիկ, բժշկագիտության դոկտոր Ջեյմս Բաղյանին, որը Հայաստան է այցելել «STARMUS» փառատոնի շրջանակում։ Գիտնականն իր տիեզերական թռիչքների ընթացքում համազգեստին կրած կրծքանշանները նվիրաբերել է թանգարանին։ Նա գրառում է կատարել թանգարանի տպավորությունների

Հավաստագրման քննություններ` ՄԿՈՒ հաստատության տնօրեն դառնալու համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ հաստատվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագիր) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Ըստ այդմ՝ հավակնորդների քննությունները տեղի կունենան 2022

«Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում լույս են տեսել ժողովածուներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Անտարես» հրատարակչությունը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի hիշողության պուրակի տարածքի կընդլայնվի

Կառավարության սեպտեմբերի 22-ի որոշմամբ նախատեսվում է ընդլայնել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Հիշողության պուրակի տարածքը: Այդ նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցներից տնտեսված գումարների վերաբաշխմամբ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամին հատկացվել է 14 մլն 124

«Հրաշագործը» հոգեբանական դրաման՝ Գյումրու դրամատիկական թատրոնի բեմում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը և Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնը սեպտեմբերի 24-ին և 25-ին՝ ժամը 19:00-ին, Գյումրու դրամատիկական թատրոնում հանդես կգան «Հրաշագործը» ներկայացմամբ: Բեմադրությունը` ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր

Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակում ՀՀ բուհերին դրամաշնորհների տրամադրման մրցույթ

Հայաստանի Հանրապետությունը, Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ, իրականացնում է «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագիրը, որի շրջանակում իրականացվում է Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) նոր շրջափուլը համապատասխան պայմաններին բավարարող ՀՀ բուհերի համար: ՆՄՀ-ն բարձրագույն կրթության ոլորտում նորարարությունները խթանող մեխանիզմ է,