Եվրոպայի խորհրդի երիտասարդության հարցերով վարչությունը հայտարարում է Երիտասարդական քաղաքականության ծրագրերի բաժնին միանալու գործուղվող աշխատակցի մրցույթ: Գործուղվողը պետք է լինի Եվրոպայի խորհրդի անդամ պետություններից որևէ մեկի քաղաքացի և ունենա բարձրագույն կրթություն քաղաքական գիտությունների, միջազգային հարաբերությունների, սոցիալական և երիտասարդական աշխատանքների կամ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համագործակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում ապրիլի 4-ին կայացել է Եղիշե Չարենցի հոբելյանական 125-ամյակին նվիրված գրական-երաժշտական երեկո: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» դրամաշնորհի հատկացման մրցույթ: Մրցույթն իրականացվում է 2014 թվականից ի վեր, և դրա մասնակիցներն են ՀՀ քաղաքային համայնքները կամ քաղաքային համայնքների մեջ մտնող առանձին քաղաքները։ Մրցույթին մասնակցության հայտերն
Հարգարժա՛ն Վարպետ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 75-ամյակի առթիվ: Ձեր ստեղծագործական հարուստ կենսագրությամբ հայկական բալետային արվեստը որակական բացառիկ արժեքներ է ձեռք բերել։ Այս ոլորտում Ձեր բեղմնավոր գործունեության ընթացքում ստեղծելով ավելի քան 100 գործ՝ ավանգարդ-էքսպերեմենտալից մինչև դասական՝ միաժամանակ կերտել եք խառատյանական
«Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի է ունեցել «Ռասամանջարի» (թարգմանաբար՝ ‹‹Ծաղկունք››) խորագրով միջոցառումը՝ նվիրված Հնդկաստանի անկախության 75-ամյակին, Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին և «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ի հիմնադրման 10-ամյակին: Մշակութային երեկոյին ներկա են եղել և ողջույնի խոսքով
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի գեղարվեստական խորհրդի կազմի հետ: Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնը մարտի 23-30-ն իրականացրել են Հայաստանի
ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համագործակցությամբ ս.թ. ապրիլի 4-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Եղիշե Չարենցի 125-ամյակին նվիրված հոբելյանական երեկո: Չարենցյան աշխարհ տանող գրական-երաժշտական երեկոյի ընթացքում անվանի և սիրված դերասանների ընթերցմամբ կհնչեն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Ֆիլմ ինդասթրի դևելոփմենթ» ընկերությունը «ՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան հերոսների վերականգնողական քաղաք» ՀԿ-ի հետ 2022 թ. ապրիլի 15-ից իրականացնելու է «Կինոդպրոց՝ առանց սահմանների» կրթական ծրագիրը: Ծրագրի նպատակն է նպաստել երիտասարդների
ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ոչ պետական մամուլի հրատարակում» ամենամյա ծրագրի շրջանակում գործում է «art-collage.com» էլեկտրոնային պարբերականը: «art-collage.com»-ը մշակութային, տեղեկատվական-վերլուծական պարբերական է, որը ստեղծվել է 2019 թվականին: 2020 թ.-ից սկսած կայքը գործում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Էլեկտրոնային պարբերականի առաջնահերթությունն