Հարգարժա՛ն Վարպետ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 75-ամյակի առթիվ: Ձեր ստեղծագործական հարուստ կենսագրությամբ հայկական բալետային արվեստը որակական բացառիկ արժեքներ է ձեռք բերել։ Այս ոլորտում Ձեր բեղմնավոր գործունեության ընթացքում ստեղծելով ավելի քան 100 գործ՝ ավանգարդ-էքսպերեմենտալից մինչև դասական՝ միաժամանակ կերտել եք խառատյանական յուրօրինակ ոճն ու դպրոցը, որում սերունդներ են կրթվել։

Ձեր արվեստն ու կերտած կերպարները հիացրել են ոչ միայն պարարվեստի սիրահար մեր հայրենակիցներին, այլև գրավել են համաշխարհային բեմեր։ Դուք արժանավոր արվեստագետ եք, ուսուցիչ և մտավորական, և անուրանալի է Ձեր ներդրումը հայկական բալետային արվեստի զարգացման գործում։

Ձեզ մաղթում եմ ստեղծագործելու ուժ ու եռանդ, անսպառ ներշնչանք և երջանիկ տարիներ։