Լուրեր
Մարատ Աճեմյանն ու Զավեն Մեժլումյանը՝ ըմբշամարտի Մ17 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի անդամներ Մարատ Աճեմյանն ու Զավեն Մեժլումյանը բրոնզե մեդալներ են նվաճել Աթենքում ընթացող աշխարհի Մ17 տարեկանների առաջնությունում: Աթենքում ընթացող առաջնության 55 կգ քաշայինների պայքարում Աճեմյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 11:0 հաշվով վստահ հաղթանակ է

Ըմբիշ Ջանես Նազարյանը՝ Մ17 տարեկանների աշխարհի առաջնության հաղթող

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի անդամ, 65 կգ քաշային Ջանես Նազարյանը ոսկե մեդալ է նվաճել Աթենքում ընթացող Մ17 տարեկանների աշխարհի առաջնությունում: Նազարյանը պայքարը սկսել է որակավորման փուլից՝ հաջորդաբար հաղթելով ամերիկացի, ադրբեջանցի, ֆրանսիացի և ուկրաինացի մրցակիցներին: Եզրափակչում հայ ըմբիշը

Վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնություն. Հովհաննես Մարգարյանը՝ չեմպիոն, Լիլիթ Մկրտչյանը՝ բրոնզե մեդալակիր

Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Հովհաննես Մարգարյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայի Շատորու քաղաքում անցկացվող վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում՝ 50մ վազող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց անհատական պայքարում: Հովհաննես Մարգարյանը, խոցելով 591 միավոր, գրանցել է համաշխարհային ռեկորդ և դարձել

Վազորդ Երվանդ Մկրտչյանը բրոնզե մեդալ է նվաճել Բալկանյան երկրների աթլետիկայի առաջնությունում

Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ Երվանդ Մկրտչյանը բրոնզե մեդալ է նվաճել հուլիսի 26-27-ը Հունաստանի Վոլոս քաղաքում անցկացված Բալկանյան երկրների առաջնությունում՝ 3000 մետր վազք մրցաձևում ցույց տալով 8:13.12 արդյունք: Մկրտչյանը հանդես է եկել նաև 1500մ վազք մրցաձևում և 3:44.15 արդյունքով զբաղեցրել

Կրտսեր տարիքի պատանիների ԵԱ. Բռնցքամարտի տղաների և աղջիկների հավաքականները 2 ոսկե, 8 արծաթե և 8 բրոնզե մեդալ են նվաճել

Բռնցքամարտի Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների տղաների հավաքականը 2 ոսկե, 4 արծաթե և 5 բրոնզե մեդալ է նվաճել Սերբիայում անցկացված պատանիների Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի հավաքականը թիմային պայքարում զբաղեցրել է 3-րդ տեղը: Արթուր Մելքումյանի գլխավորած հավաքականի կազմում պատանեկան ԵԱ-ի հաղթողի կոչմանն

Ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ՝ վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունից

Հայաստանի հրաձգության հավաքականն ընդլայնված կազմով մասնակցում է Ֆրանսիայի Շատորու քաղաքում անցկացվող վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությանը: Վազող թիրախ խառը վազք մրցաձևում տղամարդկանց պայքարն ավարտվել է մեր թիմի հաջողությամբ։ Գոռ Խաչատրյանը 385 միավորով դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ Հայկ Մինասյանը

Ծանրամարտի պատանիների ԵԱ․ Ռաֆիկ Դարմոյանը և Նատալյա Սարգսյանը՝ բրոնզե մեդալակիրներ

Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականի անդամ, 71 կգ քաշային Ռաֆիկ Դարմոյանը երկամարտի 273 կգ արդյունքով (121 +152 կգ) բրոնզե մեդալ է նվաճել Մադրիդում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությունում: Դարմոյանը պոկում վարժությունում բարձրացրել է 116 և 121 կգ կշռող ծանրաձողերը՝ այս վարժությունում

Բասկետբոլ. Կանանց Մ18 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի փոխչեմպիոն, տղամարդկանց հավաքականը՝ բրոնզե մեդալակիր

Հայաստանի բասկետբոլի կանանց և տղամարդկանց Մ18 տարեկանների հավաքականները արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում: Կանանց հավաքականն Անդորրայում անցկացվող առաջնության եզրափակիչ խաղում 63։60 հաշվով զիջել է Վրաստանի թիմին և արժանացել է արծաթե մեդալներին: Հանդիպման ամենաարժեքավոր

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Համաշխարհային համալսարանական ամառային խաղերի (Ունիվերսիադա) չեմպիոն

Գերմանիայում ավարտին մոտեցող Համաշխարհային համալսարանական ամառային խաղերում (Ունիվերսիադա) 17-ամյա մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել՝ նժույգ թափեր վարժության եզրափակչում հավաքելով 14,933 միավոր: Մանուկյանը նվաճել է Հայաստանի միակ մեդալը: Այս մրցաձևում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մամիկոն Խաչատրյանը 11,933 միավորով զբաղեցրել