ԿԳՄՍՆ 2027-2029 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի նախագծի (ներառյալ 2027թ. բյուջետային հայտի նախագիծը) մշակման աշխատանքների շրջանակում նախարարությունը կազմակերպում է նախագծի շուրջ հանրային քննարկումներ:

Հանրային քննարկումների անցկացման օրերի ու ժամերի վերաբերյալ տեղեկատվությունը, ըստ ոլորտների, ներկայացված է ստորև՝

Բարձրագույն կրթություն, գիտություն - ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին

Հանրակրթություն, միջին մասնագիտական կրթություն և ուսուցում,

լրացուցիչ և շարունակական կրթություն - մայիսի 12-ին՝ ժամը 14։00-ին

Ժամանակակից արվեստ, գրահրատարակչություն - մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին

Մշակութային ժառանգություն, հուշարձանների պահպանություն - մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին

Սպորտ - մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին

Երիտասարդություն, արտաքին կապեր, սփյուռքի հետ համագործակցություն - մայիսի 15-ին՝ ժամը 11։00-ին

Քննարկումներին հրավիրվում են մասնակցելու վերոնշյալ ոլորտներում գործունեություն ծավալող շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, մասնագիտական խմբերի, հիմնադրամների, միավորումների ներկայացուցիչները:

Հանրային քննարկումներին մասնակցելու ցանկություն ունեցող անձանց, յուրաքանչյուրն իր իրավասության ներքո գտնվող կամ նախապատվության ոլորտի(ների) մասով, խնդրում ենք նախարարության 2027-2029թթ․ ՄԺԾԾ նախագծի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել գրավոր՝ կից ձևաչափով, ինչպես նաև՝ հանրային քննարկմանը (քննարկումներին) մասնակցության վերաբերյալ տեղեկատվությունը (կազմակերպության անվանում, մասնակցի/մասնակիցների տվյալներ (անուն, ազգանուն, հեռախոսահամար)) ուղարկել ներքոնշյալ էլեկտրոնային հասցեներին՝ մինչև ս.թ ապրիլի 23-ը ներառյալ՝

Հանրակրթություն - alina.hakobyan@escs.am, հեռ.՝ 010 599 699 (ներքին՝ 519, 619)

Արհեստագործական և միջին մասնագիտական կրթություն և ուսուցում, Լրացուցիչ և շարունակական կրթություն - siranush.meloyan@escs.am, հեռ.՝ 010 599 699 (ներքին՝ 624)

Բարձրագույն կրթություն, գիտություն - public@hesc.am, հեռ.՝ 010 300 109 (ներքին՝ 640)

Ժամանակակից արվեստ, Գրահրատարակչություն - lusine.sargsyan@escs.am, հեռ.՝ 010 599 699 (ներքին՝ 631)

Մշակութային ժառանգություն - lilit.poghosyan@escs.am, հեռ.՝ 010 599 699 (ներքին՝ 629,429)

Հուշարձանների պահպանություն - kristina.grigoryan@escs.am, հեռ.՝ 010 599 699 (ներքին՝ 683)

Սպորտ - narine.shahbazyan@escs.am, հեռ.՝ 010 599 699 (ներքին՝ 629,429)

Երիտասարդություն - youth@escs.am, հեռ.՝ 010 599 699 (ներքին՝ 543)

Արտաքին կապեր, սփյուռքի հետ համագործակցություն - ruzanna.hambardzumyan@escs.am, հեռ.՝ 010 599 699 (ներքին՝ 547)

Քննարկումները տեղի կունենան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե՝ ք. Երևան,Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2):

Քննարկումներին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:

Բարձրագույն կրթության և գիտության ոլորտների 2027-2029թթ. ՄԺԾԾ նախագծի շուրջ հանրային քննարկումը տեղի կունենա Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում (հասցե՝ ք. Երևան, Օրբելի եղբայրների 22, 9-րդ հարկ):

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ՄԺԾԾ նախագծին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղմամբ՝ https://escs.am/am/news/35588: