Լուրեր
Հայաստանում կանցկացվի միջազգային խմբային հեծանվաերթ՝ ընդգրկելով ՀՀ տարբեր մարզեր

2026 թվականի սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում կկազմակերպվի միջազգային խմբային հեծանվաերթ, որի շրջանակում մասնակիցները կհաղթահարեն շուրջ 500 կմ ընդհանուր երկարությամբ երթուղի՝ անցնելով Երևանով և ՀՀ տարբեր մարզերով։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել հեծանվաերթի կազմակերպման և անցկացման

Ամփոփվել են ՀՀ ուսանողական մարզական 26-րդ խաղերը

Ավարտվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացվող ՀՀ ուսանողական մարզական 26-րդ խաղերը, որոնց ծրագրում ընդգրկված էին 11 մարզաձևի 14 առաջնություն, ինչպես նաև ֆուտզալի մրցումներ՝ լիգայի և գավաթի ձևաչափերով: Աշնանային փուլում կայացել են «Ֆուտզալի համալսարանական

2025 թվականի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը կանցկացվի դեկտեմբերի 26-ին

2025 թվականի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը կանցկացվի դեկտեմբերի 26-ին: Մրցույթի հաղթողները կհայտարարվեն նախարարության կողմից հավատարմագրված մարզական լրագրողների փակ, գաղտնի քվեարկության արդյունքների համադրմամբ։ «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը կանցկացվի հետևյալ անվանակարգերում՝ լավագույն

Ժաննա Անդրեասյանն այցելել է Լեհաստանի օլիմպիական կոմիտե

Լեհաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Լեհաստանի օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Մարեկ Պալուսին։ Հայկական պատվիրակության անդամները շրջել են կոմիտեի մարզական թանգարանում, ծանոթացել լեհական սպորտի պատմությանը, նվաճումներին և գրանցած արդյունքներին։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝

Քննարկվել են 2026 թվականին Հայաստանում անցկացվելիք մարզական միջոցառումների կազմակերպման հարցերը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել 2026 թվականին Հայաստանում նախատեսված խոշոր միջազգային մարզական մրցաշարերի կազմակերպման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը։ Նիստին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը,

«Վորքաութ» տեսակի մարզահրապարակների բացում՝ Կապան և Ջերմուկ համայնքներում

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն օրերս Սյունիքի մարզի Կապան և Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքներում մասնակցել է «Վորքաութ» տեսակի մարզահրապարակների բացման միջոցառումներին: Միջոցառման շրջանակում Հայաստանի սթրիթ վորքաութ ֆեդերացիայի ատլետներն իրականացրել են ցուցադրական ելույթներ և բացօթյա անվճար մարզումներ՝

Խրախուսվում են դպրոցականների «Սպարտակիադա» և  «Վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի հաղթողները

ԿԳՄՍ նախարարությունում այսօր ամփոփվել են «ՀՀ մարզերի և Երևանի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների «Սպարտակիադա» մարզական միջոցառման 2025 թվականի արդյունքները: Միաժամանակ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի հովանու ներքո իրականացվող «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի վիճակահանությունը։ Հանդիպումը վարել

Հասմիկ Ավագյանն ընդունել է բռնցքամարտի WBL, WBF և WBO վարկածով  աշխարհի չեմպիոն Յուրի Սաքունցին

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այսօր ընդունել է բռնցքամարտի WBL և WBF վարկածով աշխարհի, WBF վարկածով Եվրոպայի, ուժային եռամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Գինեսի ռեկորդակիր Յուրի Սաքունցին: Վերջինս նոյեմբերի 23-ին Թաիլանդում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում հերթական

Հայ բռնցքամարտիկները Դուբայում մասնակցում են աշխարհի առաջնությանը

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Դուբայում մասնակցում է աշխարհի առաջնությանը: Հայաստանի թիմի կազմում 14 բռնցքամարտիկ է ընդգրկված՝ Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Դավիթ Եգորյանը (54 կգ), Ժիրայր Սարգսյանը (57 կգ), Արթուր Բազեյանը (60 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63.5 կգ), Արմեն Մաշակարյանը,