Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգը հաղթահարել է ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի որակավորման փուլը:

Կարճ ծրագրում հայ գեղասահորդները փայլուն ելույթով վաստակել են 66.27 միավոր, զբաղեցրել են 12-րդ հորիզոնականը և իրավունք ստացել մասնակցելու ազատ ծրագրին: Ազատ ծրագիրը նախատեսված է փետրվարի 16-ին:

Իտալիայի Միլան և Կորտինա քաղաքներում ընթացող ձմեռային Օլիմպիական խաղերում երեկ պայքարի էր դուրս եկել լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը:

Հսկա ոլորավայրէջք մրցաձևում Հարությունյանը ցույց է տվել 1:21.67 րոպե արդյունք և 81 մասնակիցների շրջանում գրավել 59-րդ տեղը: 12 մասնակից չկարողացավ հասնել եզրագիծ։

Փետրվարի 16-ին Հարությունյանը հանդես կգա ոլորավայրէջք մրցաձևում: Հայ լեռնադահուկորդը երկրորդ անգամ է մասնակցում ձմեռային Օլիմպիական խաղերին: