ՀՀ կառավարության նիստում այսօր որոշում է կայացվել 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացնել 100 մլն դրամ։ Գումարը կտրամադրվի Տավուշի մարզի Կիրանցի Գ.Վարդանյանի անվան հիմնական դպրոցի մոդուլային շենքի կառուցման աշխատանքների մեկնարկն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագծերի փաթեթ, որով առաջարկում է ավելացնել Օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքներ գրանցած մարզիկներին և նրանց մարզիչներին տրվող միանվագ գումարի, անվանական թոշակների և պատվովճարների չափերը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում «Ռեստարտ» համայնքային զարգացման ծրագրի մասնակից երիտասարդները քննարկել են կրթական բարեփոխումների, հանրակրթության համակարգում մասնագիտական կողմնորոշման
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների 2021-2022 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները։ Սահմանվել է, որ վերոնշյալ դպրոցներում ուսումնական տարին մեկնարկում է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար նախատեսված ժամկետներին համապատասխան: Նույնը վերաբերում է
Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում հանրակրթության նոր չափորոշչի փորձարկմանն ընդառաջ` Դիլիջանի «Այբ» կենտրոնական դպրոցում անցկացվել է մարզի 82 դպրոցների տնօրենների և փոխտնօրենների վերապատրաստման եռօրյա դասընթաց: Վերապատրաստման մասնակիցներին տեսակապի միջոցով ողջունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
32-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացրած մարզիկներին և մարզիչներին այսօր հյուրընկալել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի
Սեպտեմբերի 4-11-ը Կազանում կայանալու են ԱՊՀ երկրների առաջին խաղերը: Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Մոլդովայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Ադրբեջանից, Թուրքմենստանից և Ուզբեկստանից շուրջ 1500 մարզիկ մեդալների 184 հավաքածուի համար պայքարելու է 16 մարզաձևում: Մարզիկների տարիքը չպետք է գերազանցի 23-ը
ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու կարգը: Նախագծի ընդունման արդյունքում գործընթացը կդառնա ամբողջությամբ էլեկտրոնային, ավելի դյուրին, նվազագույնի կհասցվի (կբացառվի) դասագրքերի և ուսումնական հաստատության սովորողների միջև քանակական տարբերությունը, ինչը
Օգոստոսի 10-ից 16-ը տեղի է ունեցել «Աշխարհագրություն» առարկայի 17-րդ միջազգային առցանց օլիմպիադան, որին մասնակցել է 179 աշակերտ 46 երկրից: Հայաստանի դպրոցականների թիմի անդամ, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի աշակերտ Ռուբեն Սարգսյանն արժանացել է բրոնզե մեդալի: Միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը ներկայացրել է