Լուրեր
Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները ֆուտբոլի աշխարհի 2029 թ. երիտասարդական առաջնությունն անցկացնելու համատեղ հայտ կներկայացնեն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլիին՝ քննարկելու Հայաստանի հետ Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիային (ՖԻՖԱ) ներկայացնելիք հայտը` ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնության համատեղ անցկացման վերաբերյալ: Հանդիպմանը ներկա

Նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է հեղինակավոր մրցույթներում հաղթած բալետի արտիստ Ռազմիկ Մարուքյանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդունել են Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ և առաջատար մենակատար Ռազմիկ Մարուքյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Օպերայի և

ԿԳՄՍ նախարարն ընդունել է  ֆրանսիական Էքս-ան-Պրովանս քաղաքի պատվիրակությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ֆրանսիայի Պրովանս-Ալպեր-Կոտ դ՛Ազուր ռեգիոնի փոխնախագահ, Էքս-ան-Պրովանսի քաղաքապետ Սոֆի Ժուասենի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել

Դիլիջանում կայացել է ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի արտագնա նիստը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի արտագնա յոթերորդ նիստը տեղի է ունեցել Տավուշի մարզում: Դիլիջանի Գորկու 3/1 հասցեում գտնվող հանրապետական նշանակության հուշարձանի՝ օտարման ոչ ենթակա համարվող Աղասի Խանջյանի ամառանոցի (ՀՀ կառավարության 2007 թ. մարտի 15-ի 385-Ն որոշում,

Մրցույթ՝ «Ես հետևում եմ Օլիմպիական խաղերին» խորագրով

2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը Փարիզում կանցկացվի քառամյակի գլխավոր մարզական իրադարձությունը՝ ամառային 33-րդ Օլիմպիական խաղերը: Այս կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դպրոցների (8-12-րդ դասարաններ) ու նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար հայտարարում

Ցուցահանդես. Ռուսական արվեստի թանգարանի հավաքածուն կներկայացվի Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում

Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում տեղի կունենա «Մոսկվա-Երևան-Մոսկվա. Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու)՝ Երևանում» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը: Այն նվիրված է Ռուսական արվեստի թանգարանի հիմնադրման 40 և թանգարանի հիմնադիր, պրոֆեսոր, բժիշկ, ԽՍՀՄ աշխատանքային հերոս, Մոսկվայի պատվավոր քաղաքացի Արամ

Ամփոփվել են Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի շրջանակում իրականացված ծրագրերն ու միջոցառումները

Հունիսի 4-ին տեղի է ունեցել «Արամ Խաչատրյան-120» հոբելյանական միջոցառումների ամփոփիչ մամուլի ասուլիսը: Բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի

Հայտնի են Հայաստանի վոլեյբոլի Մ14 առաջնության հաղթողները

Մայիսի 29-ից հունիսի 2-ը ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ Աշտարակի «Սևան մարզական ընկերության» ՄՊՄԴ մարզադահլիճում կայացել է ՀՀ վոլեյբոլի տղաների և աղջիկների Մ14 առաջնությունը, որին մասնակցել են տղաների և աղջիկների 12-ական թիմեր: Նրանք մրցել են ենթախմբերում, որից հետո կայացել

Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության մասնագետները հերթական շրջայցն են իրականացրել

ԿԳՄՍ նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները մշտադիտարկման հերթական այցն են կատարել մի շարք հուշարձաններ: Մասնագետները, մասնավորապես, այցելել են Շիրակի մարզի Մարմաշեն վանական համալիր, Պեմզաշենի վանք: Նրանք մասնակցել են «Մարմաշեն վանական համալիրի հարակից տարածքի