Լուրեր
Արաքսիա Սվաջյանը չնախատեսված այց է կատարել Վաղարշապատի դպրոցներ

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը չնախատեսված այց է կատարել Վաղարշապատի Զորավար Անդրանիկի անվան թիվ 12 հիմնական և Մովսես Խորենացու անվան թիվ 10 ավագ դպրոցներ՝ ծանոթանալու շենքային ու գույքային պայմաններին, առկա խնդիրներին, դասերի կազմակերպման ընթացքին:

Վաղարշապատի «Հասմիկ» և «Ոստան» նախադպրոցական հաստատություններում բացվել են նոր խմբասենյակներ

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Արմավիրի մարզի Վաղարշապատի թիվ 1 «Հասմիկ» նախակրթարանի վերանորոգված խմբասենյակի բացման արարողությանը: Համագործակցության շրջանակում խմբասենյակ է բացվել նաև Վաղարշապատի թիվ 8 «Ոստան» մանկապարտեզում: Նոր խմբասենյակները ստեղծվել

Հաստատվել է հունվարին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների ժամանակացույցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է 2025-2026 ուսումնական տարվա հունվարին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների ժամանակացույցը: Քննությունները կանցկացվեն՝ Հունվարի 8-ին՝ «Հայոց լեզու և գրականություն» Հունվարի 12-ին՝ «Մաթեմատիկա»

«Անվտանգ և ապահով մանկապարտեզ» խորագրով աշխատաժողովի մասնակցության հրավեր

ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ արդեն երրորդ տարին անցկացվում է նախադպրոցական կրթության ոլորտի ներկայացուցիչների աշխատաժողովը, որն այս տարի կրում է «Անվտանգ և ապահով մանկապարտեզ» խորագիրը: Աշխատաժողովի հանրապետական փուլը տեղի կունենա 2025 թվականի դեկտեմբերի 12-ին. մասնակցության հայտը լրացնելու

Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Լեհաստանում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 10-11-ին աշխատանքային այցով մեկնել է Լեհաստան: Երկօրյա այցի շրջանակում նախատեսված են ԿԳՄՍ նախարարի հանդիպումները Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության, Գիտության և բարձրագույն կրթության նախարարների, ինչպես

Ամփոփվել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը. հայտնի են հաղթողները

Ամփոփվել է 2025 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների երիտասարդական մրցույթը. տեղի է ունեցել հաղթողների պարգևատրման արարողությունը: Հաղթողներին ողջունել և պարգևատրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Միջոցառմանը մասնակցել

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հերթական այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներն ընթացքի մեջ են: Աշխատանքներին ծանոթանալու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել հուշահամալիր:

Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է Համապարփակ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում կատարվող աշխատանքները

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն առցանց ձևաչափով մասնակցել է ՀՀ-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 7-րդ տարեկան հանդիպմանը՝ ներկայացնելով կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդական քաղաքականության ոլորտներում Եվրոպական միության հետ իրականացվող (այդ թվում՝ առաջնահերթաբար Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ` CEPA)

Մեկնարկել է արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորումը

Այսօրվանից մեկնարկում է արտադպրոցական ծրագրեր իրականացնող կենտրոնների մանկավարժական աշխատողների, մարզիչ-մանկավարժների 2025 թվականի կամավոր ատեստավորումը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցում ձևավորված քննական կենտրոնում հետևել է ատեստավորման ընթացքին: Այս կենտրոնում անցկացվում է երաժշտություն