Լուրեր
Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Հանրապետական թիվ 2 հատուկ կրթահամալիր

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը չնախատեսված այց է կատարել Հանրապետական թիվ 2 հատուկ կրթահամալիր: Նախարարի տեղակալը կրթահամալիրի տնօրենի պաշտոնակատար Հարություն Առաքելյանի ուղեկցությամբ շրջել է հաստատությունում, հանգամանորեն տեղեկացել առկա խնդիրներից, զրուցել մանկավարժների և սովորողների հետ: Արաքսիա Սվաջյանը սովորողների հետ զրույցում

««ԱԲ սերունդ» ծրագիրը պետք է դառնա Հայաստանի կրթական համակարգի այցեքարտերից մեկը». Արաքսիա Սվաջյան

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» փորձարարական կրթական ծրագրի շրջանավարտների ավարտական նախագծերի պաշտպանությանը։ Ծրագիրն իրականացվում է 2023 թվականից՝ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համագործակցությամբ։ Փորձարարական ծրագրում ընդգրկված 207 աշակերտներ այս

Մատենադարանում կայացել է հայ-լեհական արտադրության «Կորցված, գտնված, թաքցված» վավերագրական ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը

«Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում տեղի է ունեցել հայ-լեհական արտադրության «Կորցված, գտնված, թաքցված» վավերագրական ֆիլմի հայաստանյան պրեմիերան: Ֆիլմը ստեղծվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության և ներքին գործերի

 Քննարկվել  է դպրոցների ենթակայության փոփոխության հարցը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն են անցկացրել։ Քննարկվել են հանրակրթական ուսումնական հաստատությունների ենթակայության փոփոխության հետ կապված ընթացակարգային հարցեր։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մանրամասն ներկայացրել է

Գավառում մեկնարկում է Թատերական երկամսյակը

ԿԳՄՍ նախարարության և Գեղարքունիքի մարզպետարանի համագործակցությամբ մարտ-ապրիլ ամիսներին Գավառ քաղաքում կանցկացվի «Թատերական երկամսյակ» մշակութային նախագիծը։ Ծրագրի նպատակն է ակտիվացնել մարզի մշակութային կյանքը, խթանել մայրաքաղաքի և մարզերի թատերական համագործակցությունը և Գեղարքունիքի մարզի հանդիսատեսին հնարավորություն տալ ծանոթանալու երևանյան թատրոնների կարևոր

Հանդիպում ԵԽ «Մշակութային ուղիներ» համաձայնագրի գործադիր քարտուղարի հետ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ընդլայնված մասնակի համաձայնագրի (EPA) կառավարող խորհրդի գործադիր քարտուղար Ռուի Գոմեշին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և «Մշակույթի զարգացման» հիմնադրամի տնօրեն Կարեն Ավետիսյանը։ Ողջունելով

Ասուլիս՝ նվիրված հայ-լեհական արտադրության «Կորցված, գտնված, թաքցված» վավերագրական ֆիլմին

«Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված հայ-լեհական արտադրության «Կորցված, գտնված, թաքցված» վավերագրական ֆիլմին: Մամուլի ասուլիսի շրջանակում Մատենադարանում ցուցադրվել է Սկևռայի Ավետարանի բացառիկ կրկնօրինակը՝ ֆաքսիմիլը: Ասուլիսի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Երևանի տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջում տեղադրվել է Նորայր Աճեմյանի կիսանդրին. քոլեջը նշում է հիմնադրման 90-ամյակը

Երևանի Նորայր Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջը նշում է հիմնադրման 90-ամյակը: Ի նշանավորումն քոլեջի հիմնադիր-կառուցող, երկարամյա տնօրեն Նորայր Աճեմյանի՝ տեղադրվել է նրա կիսանդրին, որի հեղինակը քոլեջի նկարչության դասախոս Վարդան Զաքարյանն է: Բացման արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ

Աշխատաժողով՝ նվիրված Արուճի հնավայրին

Հայաստանի և Իտալիայի միջև մշակութային համագործակցության շրջանակում և Հայաստանում Իտալիայի դեսպանության հովանու ներքո Հայաստանի պատմության թանգարանում կազմակերպվել է միջազգային աշխատաժողով՝ քննարկելու Արուճի հնավայրի պատմահնագիտական նշանակությունը, դրա վերականգնման, թանգարանացման և զարգացման հեռանկարները: Աշխատաժողովի բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ