ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Հանդիպման շրջանակում քննարկվել է հունիսի 5-7-ը Հայաստանում նախատեսվող Վրաստանի մշակույթի օրերի ծրագիրը:
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է Լորիս Ճգնավորյանի «Ռոստամ և Սոհրաբ» 2 գործողությամբ օպերային ներկայացման առաջնախաղը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Դանիել Դանիելյանը և Արթուր Մարտիրոսյանը դիտել
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի փակման արարողությանը և «Երևան» ամսագրի հատուկ համարի շնորհանդեսին: Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը, Հայաստանում ԵՄ դեսպան
Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում այսօր հայտարարվել է Ֆրանսիայի հեղինակավոր «Գոնկուր» գրական մրցանակի հայաստանյան հաղթողի անունը։ Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի նախաձեռնությամբ անցյալ տարի
2025 թվականին լրանում է նկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը: Հոբելյանական միջոցառումները պատշաճ կազմակերպելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հավաքագրում է առաջարկներ: Ուշադրություն. հայտարարված հոբելյանական միջոցառումների առաջարկների հավաքագրման ժամկետը երկարաձգվել է մինչև 2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, որտեղ հանրակրթական դպրոցների աշակերտների հետ «Թատերական շաբաթ» միջոցառումների շրջանակում մասնակցել է «Թատերադաս» խորագիրը կրող ծրագրին: Նախարարին ուղեկցել է թատրոնի տնօրեն
Հայաստանը մասնակցում է Լայպցիգի գրքի ցուցահանդեսին․ այսօր պաշտոնապես բացվել է Հայաստանի ազգային տաղավարը: Ցուցահանդեսի ընթացքում անցկացվում են միջոցառումներ՝ ի նշանավորումն Ավետիք Իսահակյանի 150-ամյակի: Ի թիվս մի շարք միջոցառումների՝ տեղի է ունեցել Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմի գերմաներեն հրատարակության շնորհանդեսը,
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական պետական ծրագրի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Լիսաբոնում՝ «Պորտուգալական Սինեմատեկ» կինոթանգարանում, իրականացվել է Սերգեյ Փարաջանովի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: Սերգեյ Փարաջանովի «Գաղտնի աշխարհը» խորագիրը կրող ֆիլմերի ցուցադրությունը կազմակերպվել է
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է Եվրոպական միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի ղեկավար կոմիտեի տարեկան նիստին: Հիբրիդային ձևաչափով անցկացված հանդիպման ընթացքում քննարկվել են «Ստեղծագործ Եվրոպայի» 2021-27 թթ. համար նախանշված ծրագրերը, մասնավորապես գալիք տարվա գործողությունները: