
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել առաջնախաղ. hանդիսատեսի դատին է հանձնվել Վիլյամ Սարոյանի «Ոստրեն ու Մարգարիտը» ներկայացումը։ Ներկայացումը նվիրված է Վիլյամ Սարոյանի 115-ամյակին։ Ներկայացումն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի կողմից «Թատերական Երևան» դրամաշնորհային մրցույթի շրջանակում։