Լուրեր
Մեկնարկում է «Քույր դպրոցներ» ծրագրի աշնանային փուլը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 3-ին մեկնարկում է Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի աշնանային շրջափուլը: Ծրագրի առաջին այցելությունը կիրականացնի Երևանի Ս. Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցը՝ հյուրընկալվելով ՀՀ Արմավիրի

«Աղետների կառավարում». դասընթաց-վարժանք՝ մշակութային կազմակերպությունների մասնագետների համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հոկտեմբերի 2-4-ը «Հայաստան. կրթություն, ժառանգության պահպանում և արժևորում» ծրագրի շրջանակում անցկացնում են «Աղետների կառավարում» խորագրով վերապատրաստման դասընթաց-վարժանք՝ նախատեսված մշակութային կազմակերպությունների մասնագետների և արտակարգ իրավիճակների ծառայությունների համար: Ծրագիրն իրականացնում

ՀՀ դպրոցներում ազատ տեղերի մասին տեղեկատվությունը հասանելի է  license.emis.am հարթակում

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները ՀՀ հանրակրթական դպրոցներում տվյալ պահին առկա ազատ տեղերի մասին տեղեկատվություն կարող են ստանալ license.emis.am հարթակի միջոցով: Հավելյալ խնդիրների և hարցերի դեպքում նրանք կարող են դիմել ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ոլորտային

Գյումրիում քննարկվել են մշակույթի ոլորտի զարգացման ծրագրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն աշխատանքային այցով Գյումրիում էր: Նախարարի տեղակալին ուղեկցել է նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը: Դանիել Դանիելյանը ներկա է եղել Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողները կարող են իրենց կրթությունը շարունակել ՀՀ բուհերում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից շրջաբերական գրություն է ուղարկվել բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների ղեկավարներին: Շրջաբերականում, մասնավորապես, նշվում է. «2023 թվականի սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի շուրջ

ՅՈւՆԵՍԿՕ-ի «Երիտասարդ մասնա­գետ­ներ 2023» ծրագրին միանալու հնարավորություն

Մեկնարկել է ՅՈւՆԵՍԿՕ-ի «Երիտասարդ մասնա­գետ­ներ 2023» ծրագրի հայտադիմումների ընդունման գործընթացը: Ծրագրի նպա­տակն է ընդլայնել ՅՈւՆԵՍԿՕ-ի քարտուղարության աշխատակիցների ներկայաց­վա­ծության աշխարհագրությունը՝ հնարավորություն ընձեռելով քարտուղարութ­յու­նում նվազ ներկայացվածություն ունեցող երկրների երիտասարդ ու խոստումնալից կադրերին աշխատանքի անցնելու ՅՈւՆԵՍԿՕ-ում։ Թեկնածուների նախնական ընտրությունը

Ի գիտություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են իրենց տվյալները ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն՝ secretariat@escs.am էլեկտրոնային հասցեով: Տվյալների հավաքագրումից հետո կկազմակերպվեն լրացուցիչ աջակցության ծրագրեր՝ նրանց ընդգրկումը կրթական համակարգում ապահովելու նպատակով։ Տեղեկատվության համար կարող եք զանգահարել ԿԳՄՍ նախարարության թեժ գիծ՝ 010-599-600:

Ժաննա Անդրեասյանն այցելել է Արարատի մարզի դպրոցներ՝ տեսակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Արարատի մարզի Զորակ, Ռանչպար և Հովտաշեն համայնքներում այսօր հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաներին, որոնք հաճախում են տեղի հանրակրթական դպրոցներ: Ժաննա Անդրեասյանը զրուցել է երեխաների հետ և հույս

Հայ-ավստրիական աշնանային դպրոցի մասնակիցները ծանոթացել են Սյունիքի պատմամշակութային ժառանգությանը

Գորիսի պետական համալսարանի և Զալցբուրգի համալսարանի (Ավստրիա) միջև համագործակցության շրջանակում «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան» հովանավորությամբ մեկնարկել է